Ալեքս Մարտան ծնվել է 1984 թվականի հունիսի 6-ին Կիշվարդում, Հունգարիա։ Նա իր նախնական կրթությունը ստացել է Ֆենեշլիտկե գյուղի միջնակարգ դպրոցում, որից հետո սովորել է Միշկոլցի համալսարանի փիլիսոփայության բաժնում։
Ալեքսը երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել երիտասարդ տարիքում ստեղծելով տարբեր երգերի ռեմիքսներ, սակայն իր երաժշտական գործնեությունը սկսել է 2012 թվականից՝ թողարկելով իր առաջին սինգլը, որը կոչվում է «Csókolom»: 2013 թվականի մարտին նա «Kedvesem» մասնակցում է Եվրատեսիլի Հունգարիայի ազգային ընտրությանը և ճանաչվում է հաղթող՝ հնարավորություն ստանալով ներկայացնելու Հունգարիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։ Մայիսի 16-ին մասնակցելով Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչին անցնում է եզրափակիչ և մայիսի 18-ին մրցույթի եզրափակչում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։