Boeing 777-ի միջադեպ Կարիբյան ծովում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չվերթ 554 Orenair
Boeing 777-2Q8-ER, Orenair AN2180570.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Թվական2016 թվականի փետրվարի 10
Ժամանակ22:47-23:27 UTC
ԲնութագրումՎթարային վայրէջք
Պատճառ№1 շարժիչի հրդեհ
ՉվերթR2-554
Թռիչքի վայրԴոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն, Պունտա-Կանա
Վերջնական կետՌուսաստան Դոմոդեդովո, Մոսկվա
Զոհվածներ0
Վիրավորներ0
Օդանավ
ՄոդելBoeing 777-2Q8ER
ԱվիաընկերությունԿաղապար:Դրոշավորում/Ռուսաստամ Orenair
Կողային համարVP-BHB
Արտադրման թվական2005 թվական
Ուղևորներ351
Անձնակազմ20
Կենդանի մնացած371 (բոլորը)
18°36′55″ հս․ լ. 68°15′14″ ամ. ե.HGЯO - Շարժիչի հրդեհման վայրը

Boeing 777-ի միջադեպ Կարիբյան ծովում, միջադեպ, որը տեղի է ունեցել 2016 թվականի փետրվարի 10-ին: Boeing 777-2Q8ER օդանավը, որը պատկանում էր Orenair ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Պունտա-Կանայից դեպի Մոսկվա: Սակայն թռիչքից ընդամենը 15 րոպե հետո, երբ օդանավը գտնվում էր 6000 մետր բարձրության վրա, ինքնաթիռի ձախ շարժիչը հրդեհվում է: Օդաչուները կարողանում են վթարային վայրէջք կատարել Պունտա-Կանա օդանավակայանում: Օդանավում գտնվում էր 371 մարդ (351 ուղևոր և 20 անձնակազմի անդամներ): Միջադեպից ոչ ոք չի տուժել[1][2]: Անձնակազմի անդամները պարգևատրվել են[3]:

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Boeing 777-2Q8ER (գրանցման համարը VP-BHB) օդանավը արտադրվել է 2005 թվականին: Առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի մայիսի 6-ին: 2005 թվականի մայիսի 23-ին օդանավը հանձնվում է Air Austral ավիաընկերությանը: 2012 թվականի հուլիսի 9-ին օդանավը գնվում է Orenair ռուսական ավիաընկերության կողմից: Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ Pratt & Whitney PW4090 արտադրության[4][5][6]:

Անձնակազմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռի կազմը հետևյալն է`

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 38 ամյա Կոնստանտին Յուրևիչ Փարիկոժա: Շատ փորձառու օդաչու է: Ավարտել է Ուլյանովսկի բարձրագույն քաղաքացիական ավիացիայի դպրոցը: Աշխատում է Orenair ավիաընկերությունում 2009 թվականից: Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները` Ան-24, Տու 154, Boeing 737-800 և Boeing 747: Օդում անցկացրել է ավելի քան 9450 ժամ:
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 45 ամյա Իգոր Իվանովիչ Կրացով: Փորձառու օդաչու է: Աշխատում է Orenair ավիաընկերությունում 1991 թվականի հունիսից: Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները` Ան-2, Տու 134, Տու 154 և Boeing 737: Օդում անցկացրել է ավելի քան 7710 ժամ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]