Boeing 747-ի ավիավթար Բիշքեկի մոտ
| Boeing 747-ի ավիավթար Բիշքեկի մոտ | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Տեսակ | ինքնաթիռի կործանում |
| Թվական | հունվարի 16, 2017[1] |
| Վայր | Բիշքեկ, , |
| Չվերթ | TK6491 |
| Թռիչքի վայր | Հոնգկոնգի միջազգային օդանավակայան[1] |
| Վերջնական կետ | Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան[1] |
| Զոհվածներ | 39 մարդ[1] |
| Վիրավորներ | 36[1] |
| Aviation Safety Network ID | 20170116-0 |
| Օդանավ | |
| Ավիաընկերություն | Air ACT? |
| Կողային համար | TC-MCL[2] |
| Կենդանի մնացած | 0 |
![]() | |
![]() | |
Boeing 747-ի ավիավթար Բիշքեկի մոտ, խոշոր ավիավթար, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 16-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի մոտ՝ Մանաս օդանավակայան չհասած, երբ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել։ Turkish Airlines ավիաընկերության Boeing 747-400F բեռնատար ինքնաթիռը, որը կատարում էր Հոնգկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ ավիաթռիչքը, ընկել է ամառանոցային ավանի վրա։ Մահացել է 37 մարդ[3], այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ[4][5]։
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռը՝ Boeing 747-400F, գրանցված էր որպես TC-MCL, սերիական համարը՝ 32897[6]։ Կառուցվել է 2003 թվականին և սկզբնապես գործարկվել Singapore Airlines Cargo ավիաընկերության կողմից։ 2015 թվականին այն ձեռք բերեց MyCargo Airlines-ը և սկսեց շահագործել Թուրքական ավիաընկերության կողմից։
Իրադարձությունների ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիավթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 7։31-ին։ Ինքնաթիռն ընկել է ամառանոցային ավանի բնակելի տների վրա՝ Մանաս օդանավակայանից ոչ հեռու։ Ավերվել է 32 տուն, ինքնաթիռի ընկնման վայրում հրդեհ է բռնկվել։ Ավիավթարի արդյունքում մահացել է 37 մարդ[3], այդ թվում՝ 6 երեխա[4]։ Ինքնաթիռի 4 օդաչուները մահացել են անմիջապես, հինգերորդը՝ մահացել է հիվանդանոցի ճանապարհին[7]։ Եվս 11 անձ բազմաթիվ ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բիշքեկի հիվանդանոցներ[8]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 17-ը Ղրղզստանում հայտարարվել է սգո օր[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 https://web.archive.org/web/20200622073159/https://mak-iac.org/upload/iblock/e3a/report_tc-mcl_eng.pdf
- ↑ http://www.airfleets.net/ficheapp/plane-b747-32897.htm
- 1 2 «Разбился грузовой самолет «Боинг-747» вблизи международного аэропорта «Манас» :: Новости :: Ммнистерство чрезвычайных ситуаций Кыргызской Республики». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- 1 2 Ъ-Новости - Под Бишкеком упал грузовой самолет турецкой авиакомпании
- ↑ Վիկտորյա Անդրեասյան (2017 թ․ հունվարի 16). «Բիշքեկի մոտ բեռնատար օդանավ է կործանվել. կա 37 զոհ». www.aravot.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «MyCargo Airlines TC-MCL (Boeing 747 - MSN 32897) (Ex 9V-SFL)». Airfleets Aviation. 2017 թ․ հունվարի 16. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Пилот разбившегося под Бишкеком турецкого самолета скончался :: Общество :: РБК
- 1 2 ТАСС: Происшествия - 17 января объявлено в Киргизии днем национального траура по жертвам крушения Boeing 747

