Bob Girls (հանգըլ 단발머리), հարավկորեական աղջիկների խումբ, գտնվում է «Chrome Entertainment»-ի հովանավորության տակ։ Խումբը կազմված է չորս անդամից՝ Դահի, Յուջոն, Ջինա և Դանբի։ Նրանք դեբյուտ են ունեցել 2014 թվականի հունիսի 10-ին «No Way» սինգլով։
2015 թվականի փետրվարին լուրեր էին տարածվում այն մասին, որ Ջինայի մոտ հայտնաբերել են էնցեֆալիտ հիվանդություն, դրա համար խումբը աջակցում էր նրան։
Մայիսի 21-ին Chrome Entertainment-ը հրապարակել է Bob Girls-ի լուսանկարը։ Ակումբի բոլոր չորս անդամները կտրել էին իրենց մազերը, և գործակալությունն ասել է՝ «Սովորաբար, երբ աղջիկները կտրում են իրենց երկար մազերը, դա նշանակում է, որ նրանք պատրաստվում են մի քանի նոր փոփոխությունների։ Bob Girls-ը հատկապես ուզում է ներկայացնել մեր ժամանակների կանացիությունը։»[1]
Հունիսի 10-ին Կաննամում և Սեուլում սկսեցին Bob Girls-ի դեբյուտային ցույցերը[2]։ Հենց այդ օրը թողարկվել էր նրանց ալբոմը «No Way» գլխավոր սինգլով։ Ալբոմի մեջ է ներառվել նաև «Oh My Boy» երգը[3]։ Հունիսի 12-ին խումբը դեբյուտ է ունեցել երաժշտական շոուում M! Countdown-ում[4]։ Հուլիսի 30-ին, սկսվել է ակցիա «Oh My Boy» ելույթով Show Champion-ում։ Հաջորդ օրը Bob Girls-ի ալբոմը վերաթողարկվեց այնպես ինչպես Summer Repackage-ը, ամառային նոր երկու երգ ռեմիքսներով[5]։
2014 թվականի վերջին Bob Girls-ը ընդունել է իր մասնակցությունը Chrome Family նախագծում՝ ալբոմ «2014 Chrome Family-The Very Special Christmas» անվանումով։ Ալբոմը թողարկվել է դեկտեմբերի 3-ին երաժշտական «Love Christmas» տեսահոլովակով։