Bibliotheca Botanica

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bibliotheca Botanica
ՀեղինակԿառլ Լիննեյ
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուլատիներեն
Հրատարակման տարեթիվ1735
 Bibliotheca Botanica (Linné) Վիքիպահեստում
Կարլ Լիննեյի դիմանկարը (1739). նկարիչ՝ Յուհան Շեֆֆել
Կարլ Լիննեյի դիմանկարը (1739). նկարիչ՝ Յուհան Շեֆֆել

Bibliotheca Botanica (թարգմանաբար՝ Բուսաբանության գրադարան, «Բուսաբանական գրադարան»[1])[~ 1], նաև՝ Բուսաբանության մատենագրություն), շվեդ բնագետ Կարլ Լիննեյի (1707—1778)[2] գիտական աշխատությունը՝ գրված 1733—1735 թվականներին և առաջին անգամ հրատարակված Ամստերդամում 1735 թվականի հոկտեմբերին (գրքի տիտղոսաթերթին նշված է 1736 թվականը)։ Իրենից ներկայացնում է բուսաբանական մատենագիտական տեղեկատու՝ ստեղծված յուրօրինակ կարգաբերման, դասդասման հիման վրա։ Քսանութամյա հեղինակը բուսաբան Յոհաննես Բուրմանին (1707–1779) է նվիրել իր այս գիրքը, որի լրիվ վերնագիրն է Bibliotheca Botanica recensens libros plus mille de plantis huc usque editos secundum systema auctorum naturale in classes, ordines, genera et species:

Ինչպես նշել է Լիննեյի կենսագիր և նրա թողած գիտական ժառանգության հետազոտող Ֆրանս Անտոնի Ստաֆլյոն, այս գիրքը «բուսաբանության համառոտ պատմություն է՝ գրված չոր, թվարկային, բայց չափազանց արդյունավետ ոճով»[3]։ Ինքը՝ Լիննեյն էլ է բարձր գնահատել իր այս աշխատանքը. նրա ինքնակենսագրական նյութերում պահպանվել է հետևյալ գրառումը. «այս գիրքը ցույց է տալիս, թե Լիննեյն ինչ գիտելիքների է տիրապետել բուսաբանական գրականության պատմության ասպարեզում»[4]։

Գիրքը կարևոր դեր է խաղացել և մեծ նշանակություն է ունեցել ինչպես ամբողջությամբ վերցրած բուսաբանության, այնպես էլ բուսաբանական պատմագրության զարգացման համար։

Biology եզրույթի ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գրքում Լիննեյն առաջին անգամ գործածել է biologi լատիներեն եզրույթը՝ նշելու համար այն բուսաբաններին, ովքեր ուսումնասիրում ու գրում են բույսերի կյանքի ցիկլի մասին[5]։

Մատենագիտական մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի վերաբերյալ մատենագիտական մանրամասները՝ ներառյալ տպագրության ճշգրիտ ժամկետները, էջադրումը, հրատարակությունները, ֆաքսիմիլեները, բովանդակության համառոտ ուրվագիծը, պատճենների գտնվելու վայրը, երկրորդական աղբյուրները, թարգմանությունները, վերահրատարակությունները և մեկնաբանությունները տրված են Stafleu and Cowan's Taxonomic Literature-ում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Старостин, 1980, էջ 250
  2. Full scan of original text of Bibliotheca Botanica
  3. Stafleu, 1971, էջ 35
  4. Бобров, 1970, էջ 58—59
  5. Richards, Robert J. (210). The Romantic Conception of Life: Science and Philosophy in the Age of Goethe. University of Chicago Press. էջ 4. ISBN 9780226712185. Վերցված է 2022 թ․ ապրիլի 6-ին.
  6. Stafleu & Cowan, p. 76.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Frodin, David 2002. Guide to Standard Floras of the World, 2nd ed. Cambridge University Press: Cambridge.
  • Heller, John L. 1970. "Linnaeus’s Bibliotheca Botanica". Taxon 19: 363–411.
  • Stafleu, Frans A. 1971. Linnaeus and the Linnaeans: the Spreading of their Ideas in Systematic Botany, 1735–1789. Utrecht: International Association for Plant Taxonomy. 90-6046-064-2.
  • Stafleu, Frans A. & Cowan, Richard S. 1981. "Taxonomic Literature. A Selective Guide to Botanical Publications with dates, Commentaries and Types. Vol III: Lh–O." Regnum Vegetabile 105.
  • Базилевская Н. А., Белоконь И. П., Щербакова А. А. Глава 3. Систематика растений // Краткая история ботаники / Отв. ред. Л. В. Кудряшов. — М. : Наука, 1968. — С. 26—41. — 311 с. — (Труды Московского общества испытателей природы. Том XXXI. Отдел биологический. Секция ботаники). — 8500 экз.
  • Бобров Е. Г. Карл Линней. 1707—1778. — Л. : аука, год=1970. — 285 с. — 7000 экз.
  • Лебедев Д. В. Очерки по ботанической историографии (XIX — начало XX в.) / Отв. ред.
  • М. Э. Кирпичников. — Л. : Наука, 1986. — 165 с. — 1600 экз. — OCLC 257100871.
  • Линней К. Философия ботаники : [арх. 8 Մարտի 2016] / Пер. с латин. Н. Н. Забинковой, С. В. Сапожникова, под ред. М. Э. Кирпичникова; изд. подгот. И. Е. Амлинский. — М. : Наука, 1989. — 456 с. — («Классики науки». Подсерия «Памятники истории науки»). — ISBN 5-02-003943-8.
  • Старостин Б. А. О периодизации и начальных стадиях развития ботанической историографии // Историко-биологические исследования / Отв. ред. С. Р. Микулинский. — М. : Наука, 1980. — Вып. 8. — С. 249—261. — 277 с. — 1400 экз.

  • Stafleu F. A. Linnaeus and the linnaeans : The spreading of the ideas in systematic botany, 1735—1789 :

[անգլ.]. — Utrecht : Oosthoek's Uitgenersmaatschappij N.V., 1971. — xvi, 386 p., 71 p. fig. — (Regnum vegetabile, vol. 79). — ISBN 978-9060460641.

[անգլ.]. — Ed. 2. — Utrecht, The Hague, 1981. — Vol. III: Lh—O. — P. 71—111. — 980 p. — ISBN 90-313-0444-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "~", but no corresponding <references group="~"/> tag was found