Bernard
Bernard | |
---|---|
Տեսակ | գարեջրի ապրանքանիշ և lager? |
Արտադրող | Family Brewery Bernard? |
Ծագման երկիր | Չեխիա |
Ստեղծման տարի | 1991 |
bernard.cz | |
Bernard beer Վիքիպահեստում |
Բեռնարդ, գարեջրի առևտրային ապրանքանիշ, արտադրվում է չեխական Վիսոչինա երկրամասի Հումպոլոց քաղաքի մասնավոր գարեջուր արտադրող ընկերության կողմից։ Առևտրային ապրանքանիշն անվանվել է հիմնադիրներից մեկի՝ Ստանիսլավ Բեռնարդի ազգանունով[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրանքանիշի պատմությունը սկսվել է 1991 թվականին, երբ երեք չեխ գործարար վերագործարկել են Գումպոլեցի գարեջրի գործարանի արտադրությունը, որը հիմնադրվել էր դեռևս XVI դարում։ «Բեռնարդ» գործարանային ապրանքանիշի գարեջուրը երկրում շատ արագ մեծ թվով երկրպագուներ գտավ, որն անհրաժեշտություն է առաջացրել ընդլայնել արտադրությունը։ Այդպիսի ընդլայնման համար ֆինանսական ապահովման նպատակով 2000 թվականին ընկերությունը վերակազմակերպվել է բաժնետիրական ընկերության, իսկ 2001 թվականին տեղի է ունեցել ռազմավարական ներդրում․ դա եղել է բելգիական գարեջուր արտադրող Duvel Moortgat ընկերությունը։ Բելգիական ներդրումները ներկայումս կազմում են բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի կեսը։ Նեդրումների շնորհիվ ընկերությունն ուժեղացրել է իր դիրքերը գարեջրի ներքին շուկայում, ինչպես նաև սկսել է ակտիվորեն արտահանել իր արտադրանքը։ Ներկայումս ТМ «Bernard» գարեջուրը վաճառվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սլովենյան, Ռուսաստանը, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Ավստրալիան, Ուկրաինան, Հունաստանը, Գերմանիան, Ֆինլանդիան, Լեհաստանը, Վրաստանը և ԱՄՆ։
Տեսականի
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր ТМ «Bernard» ունի մի շարք տեսակներ, որոնց մի մասը ավանդական պիլզներ տեսակին է պատկանում, մյուսներն արտադրվում են լրացուցիչ բաղադրիչների հավելումներով և այլ տեխնոլոգիական գործընթացներով։
- Světlé — խտություն․ 10,0 %, թնդություն․ 3,8 %։
- Světlý ležák 11 ° — խտություն․ 11,0 %, թնդություն․ 4,5 %։
- Světlý ležák 12 ° — խտություն․ 12,0 %, թնդություն․ 4,7 %։
- Sváteční ležák — խտություն․ 12,0 %, թնդություն․ 5,0 %. Շուկայում է 2005 թվականից։
- Speciální černé pivo 13 ° — խտություն․ 13,0 %, թնդություն․ 5,1 %. Մուգ։
- Jantarový ležák — խտություն․ 11,0 %, թնդություն․ 4,5 %։ Կիսամուգ։
- OX — խտություն․ 14,0 %, թնդություն․ 5,8 %. Թունդ։
Բացի դրանից արտադրվում է ոչ ալկոհոլային (ալկոհոլի պարունակությունը մինչև 0,5 %) գարեջուր «Bernard s čistou hlavou» ապրանքանիշով, որն այսօր ներկայանում է գարեջրի երեք տեսակներով․ գարեջուր Free (բաց), Jantar (կիսամուգ) և Švestka (սալորագույն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Чешская пивоварня Бернард (Rodinny Pivovar Bernard) описание история марки пива - Пивной ресторан Бургомистр в центре Москвы». www.burgermeister.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էքսկուրսիա ժամանակակից գարեջրի արտադրամաս Չեխիայում։ Ֆոտոռեպորտաժ
- Պաշտոնական կայք ТМ «Bernard» (անգլ.), (չեխ.), (գերմ.), (շվեդ.)