Բիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Beefից)

Բիֆ (անգլ.՝ Beef), թշնամանք և/կամ հակամարտություն հիփ հոփ մշակույթ ներկայացնող անձանց միջև։ Անգլերենում beef բառը բառացի նշանակում է «տավարի միս», իսկ հիփ հոփ մշակույթի համատեքստութմ այն կրում է «բողոք, դժգոհություն» իմաստը։ Հիփ հոփում անձանց միջև թշնամանքի պատճառները կարող են տարբեր լինել, սակայն հիմնականում դրանք կապված են գրագողության, ձայնագրման լեյբլի հարցերի շուրջ անհամաձայնության կամ պարզապես վիրավորանքի հետ։ Այս տեսակի տարաձայնությունները հիմնականում սկսվում են համացանցից կամ հարցազրույցների ժամանակ հնչած տեսակետներից։ Ռեփերները հաճախ իրենց հասցված վիրավորանքին պատասխանում են իրենց երգերում։