Բիֆ
Jump to navigation
Jump to search
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բիֆ (անգլ.՝ Beef), թշնամանք հիփ հոփ մշակույթ ներկայացնող անձանց միջև։ Անգլերենում beef բառը բառացի նշանակում է «տավարի միս», սակայն հիփ հոփ մշակույթում այն կրում է «բողոք, դժգոհություն» իմաստը։ Հիփ հոփում անձանց միջև թշնամանքի պատճառները կարող են տարբեր լինել, սակայն հիմնականում դրանք կապված են գրագողության, ձայնագրման լեյբլի հարցերի շուրջ անհամաձայնության կամ պարզապես վիրավորանքի հետ։ Այս տեսակի տարաձայնությունները հիմնականում սկսվում են համացանցից կամ հարցազրույցների ժամանակ հնչած տեսակետներից։ Ռեփերները հաճախ իրենց հասցված վիրավորանքին պատասխանում են իրենց երգերում։