Bandai Co

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bandai Co
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող, դուստր կազմակերպություն, բիզնես ձեռնարկություն և պրոդյուսեր
Հիմնադրված էհուլիսի 5, 1950
ՀիմնադիրNaoharu Yamashina?
ՎայրԹայթո, Տոկիո, Ճապոնիա[1]
Երկիր Ճապոնիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ810 մարդ (օգոստոս 2018)
Մայր ընկերությունBandai Namco Holdings?
Դուստր ընկերություններBandai Visual
ՍեփականատերBandai Namco Holdings?
Կայքbandai.com(անգլ.)
 Bandai Վիքիպահեստում

Bandai Co., Ltd., ճապոնական ընկերություն, որը մասագիտացված է խաղալիքների և տեսախաղերի մշակման ոլորտում։ Համարվում է երրորդ ամենախոշոր ընկերությունը խաղալիքների արտադրության որոլտում[2]։ Բացի դա ընկերությունը զբաղվում է հագուստի, հավաքածուների, հրուշակեղենի և այլնի արտադրությամբ[3]։ Գլխավոր գրասենյակը տեղակաված է Թայթո քաղաքում[4]։

2002 թվականի տվայլներով համարվում էր Bandai Group ընկերության մաս, ինչպես նաև ընկերության կազմի մեջ են մտնում՝ Sunrise Inc, զբաղվում է անիմեների արտադրությամբ, Bandai Visual և Bandai Networks։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Bandai ընկերությունը հիմնադրվել է 1950 թվականին։ 1960-ական թվականներին, ընկերությունը ընդլայնեց իր գործունեության շրջանակները, սկսելով վաճառել խաղալիքներ։ 1962 թվականին ընկերության կողմից թողարկված ավտոմրցարշավային մեքենաների հավաքածուն գրանցեց անհավանական հաջողություններ։ 1970-ական թվականներին ընկերությունը շարունակեց ընդլայնվել և 1971 թվականին հիմնադրվեց Bandai Models ընկերությունը։ Ընկերության կողմից թողարկված զրահապատ մեքենաները, որոնք ունեին 1/48 մասշտամ, թև ամենահաջողված խաղալիքները չէին, սակայն գլավորում էին ոլորտի ցանկերը։ 1978 թվականին, Ամերկայում վաճառքով և մարկետինգով զբաղվելու համար, հիմնադրվեց Bandai America Inc ընկերությունը։

1980-ական թվականներին Bandai-ին դարձավ Ճապոնիայի առաջատար ընկերությունը։ Մինչ այժմ ընկերությանն են պատկանում այնպիսի ճապոնական ֆրանչիզներ, ինչպիսիք են՝ Daikaiju, Ultraman, Super Robot, Kamen Rider, Super Sentai и Power Rangers և Gundam։

1990-ական թվականներին Bandai և Sega ընկերությունները քննարկում էին իրար միացման նախագիծը[5][6], սակայն մասշտաբային քննարկումներից հետո միացումը չեղարկվեց[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bandai.co.jp/corporate/history80.html
  2. «Lego Celebrates 50 Years of Building»։ Time։ 28 January 2008։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-10-ին։ Վերցված է 21 September 2011 
  3. «Bandai Group Establishes 'Bandai Channel' to Distribute Broadband Content» (անգլերեն)։ Bandai Group։ 2002-03-04։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-03-ին։ Վերցված է 2015-12-08 
  4. «About Company»։ BANDAI Co.,Ltd։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-10-ին։ Վերցված է 2015-12-08 
  5. «Bandai and Sega band together»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-12-08 
  6. «Sega, Bandai to merge into entertainment giant»։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-09-ին։ Վերցված է 2015-12-08 
  7. «Acquisition of Bandai by Sega Called Off»։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-09-ին։ Վերցված է 2017-09-28 
  8. «When Sega Wanted to Take Over the World (and Failed Miserably)»։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 2015-12-08