Bérurier noir (ֆրանսերենից բառացի թարգմանած՝ նշանակում է սև հատապտղի թուփ), ֆրանսիականփանք երաժշտախումբ, որն ակտիվորեն գործել է 1983-ից 1989 թվականներին։ 2003-2006 թվականներին հանդես է եկել վերակազմավորված[4]։ Երաժշտախմբին բնորոշ է համարվում անարխո-փանք ոճը[5]։ Հիմնական անդամներն էին Ֆրանսուան (Ֆանֆանը, վոկալ) և Լորանը (կիթառ)։ Երգերի տեքստերը, որպես կանոն, խիստ քաղաքական են՝ գրված անարխիզմի ազդեցությամբ։ Երաժշտախմբի անդամները համերգների ժամանակ հաճախ հանդես են եկել ծաղրածուական դիմակներով։ Փանք խմբի համար անսովոր էր նաև նրանց կողմից թմբուկային սարքի օգտագործումը թմբուկների հավաքածուի փոխարեն։
Bérurier noir-ը 1980-ական թվականների կեսերին համարվել է փանք ռոք ոճում հանդես եկող երաժշտախմբերի առաջատարը Ֆրանսիայում և զգալի ազդեցություն է գործել ինչպես այդ, այնպես էլ այլ երկրների բազմաթիվ երաժշտախմբերի ստեղծագործության վրա։
↑Carpentier, Laurent (2022 թ․ մարտի 11). «Bérurier noir squatte la BNF». Le Monde (French). Paris, France. էջ 23. ISSN0395-2037. ProQuest2637539331.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)