Act Tower

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Act Tower
ActCityHamamatsu.jpg
ՏեսակԵրկնաքեր
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
ՏեղագրությունՀամամացու
Հարկեր45
Հիմնադրված է1994
Կոորդինատներ: 34°42′18.201600099996″ հս․ լ. 137°44′8.4984000999827″ ավ. ե. / 34.70505600002777413° հս․. լ. 137.735694000027763195° ավ. ե. / 34.70505600002777413; 137.735694000027763195

Act Tower (ճապ.՝ アクトシティ浜松), 213-մետրանոց և 45-հարկանի երկնաքեր՝ տեղակայված Ճապոնիայի Սիձոուկա պրեֆեկտության Համամացու քաղաքի Նակա շրջանի Իտայամատի 111-2 հասցեում: Երկնաքերի շինարարությունն ավարտվել է 1994 թվականի հոկտեմբերի 7-ին, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1994թվականի օգոստոսին: Սա Սիձուոկա պրեֆեկտության, Ճապոնիայի 3 մեգապոլիսների և Համամացու քաղաքի ամենաբարձր շենքն է[1] Վերին 17 հարկերն զբաղեցնում է Okura Act City հյուրանոցը: Վերին հարկում տեղակայված է դիտահարթակը, ամուսնության գրանցման ատյանը, ինչն այն դարձնում է Ճապոնիայի ամենաբարձր տեղերից մեկը՝ ամուսնության գրանցման հետ կապված: Շենքն այնպես է նախագծված, որպեսզի հիշեցնի շրթնահարմոն՝ հարգանքի տուրք մատուցելով երաժշտական գործիքներ արտադրողներին, այդ թվում՝ Համամացու քաղաքի շտաբ-բնակարանը, Յամահան, Roland Corporation-ը, Kawai Musical Instruments-ը և Tokai Gakki-ն: 2018 թվականի դրությամբ՝ Act Tower-ն իր բարձրությամբ 24-րդ երկնաքերն է[2]: Երկնաքերի վերին մասն զբաղեցնում է հյուրանոցը, ստորին հատվածը՝ օֆիսները և խանութները:

Կարակաձե լեռներից հաճախ փչող քամիների, ինչպես նաև այն տեղանքի պատճառով, որտեղ գտնվում է Համամացու քաղաքը՝ կապված երկրաշարժների հետ, երկնաքերի սեյսմակայունության համար 45-րդ հարկում տեղադրված են իներցիոն դեմպֆերներ: 1 սմ կամ ավելի տատանումների գրանցման դեպքում 90-տոննայանոց դեմպֆերներն սկսում են շարժվել համակարգչային կառավարման օգնությամբ, որոնք նախատեսված են տատանումների մարման համար: Մինչ JR Central Towers երկնաքեր զույգ աշտարակների շինարարության ավարտը՝ 1998 թվականին, համարվում էր Տյուբու նահանգի Նագոյա քաղաքի ամենաբարձր շենքը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]