Ace (խմբագրիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ace (խմբագրիչ)
Տեսակառաջնային կոդի խմբագրիչ, բաց կոդով ծրագրակազմ և ՋավաՍկրիպտ գրադարան
Նախագծումը՝անհայտ
Գրված է՝ՋավաՍկրիպտ
Լույս տեսավ՝2010
ԱրտոնագիրBSD վերափոխված արտոնագիր
Կայքace.c9.io(անգլ.)
Ելակոդgithub.com/ajaxorg/ace

Ace (Ajax.org Cloud9 Editor-ի հապավումը), JavaScript լեզվով գրված ինքնուրույն կոդի խմբագրիչ։ Ace-ի նպատակը ցանցի վրա հիմնված կոդի խմբագրիչ ստեղծելն է, որը կունենա արդեն գոյություն ունեցող խմբագրիչների, ինչպես օրինակ՝ TextMate-ի, Vim-ի կամ Eclipse-ի, ֆունկցիաները։ Այն հեշտությամբ կարելի է ներառել այլ կայքերի կամ JavaScript-ով գրված ծրագրերի մեջ։ Ace-ը ստեղծվել է որպես Cloud9 IDE-ի հիմնական խմբագրիչ և Mozilla Skywriter նախագծի հաջորդող[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում հայտնի էր Bespin կամ Skywriter անվանուներով։ Bespin-ը և Ace-ը դարձել են երկու անկախ նախագծեր։ Bespin-ը Mozilla Labs-ի մաս է կազմում և հիմնված է <canvas> թեգի վրա, մինչդեռ Ace-ը Cloud9 IDE-ի հիմնական խմբագրիչն է և մատուցման համար օգտագործում է Document Object Model։ 2010 թվականին JSConf.eu-ում (Բեռլին) Ace-ի թողարկումից հետո Skywriter-ի թիմը որոշեց ACe-ն ձուլել Skywriter-ի փլագինների պարզեցված համակարգի հետ։ Այս բոլոր փոփոխությունները արդեն արվել են Ace-ում, որն այժմ փոխարինում է Skywriter-ին։ Ajax.org-ը և Mozilla-ն զարգացնում և հետևում են Ace-ին։

Նախագծեր, որոնք օգտագործում են Ace[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dangoor, Kevin (2011 թ․ հունվարի 18). «Mozilla Skywriter has been merged into Ace». Mozilla Labs. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
  2. «Ace in GitHub». cloud9ide.posterous.com. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  3. «Edit like an Ace». github.com. 2011.
  4. «What's new in Halon 3.5». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  5. leanote. «Leanote集成Ace代码编辑器, 我们的最爱». leanote.leanote.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]