Հայ կարմիր բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ARLից)

Հայ կարմիր բանակ (պաշտոնական անվանումը հայերեն հայտնի չէ, հոլ.՝ Armeense Rode Leger), փոքր զինյալ խումբ, որը գործել է 1982 թվականին։ Կազմակերպել է թուրք գլխավոր հյուպատոս Քեմալեթին Դեմիրերի նկատմամբ անհաջող հարձակումը 1982 թվականի հուլիսի 1-ին Ռոտերդամում, Նիդերլանդներ։ Մահափորձի ընթացքում խումբը ատրճանակ է օգտագործել[1]։ Հարձակման հետևանքով Դեմիրերը վնասվածքներ չի ստացել, իսկ հարձակվողներից մեկը՝ հայկական ծագում ունեցող Փենյեմին Էվինգուլուն ձերբակալվել է։ Նա բանտարկվեց վեց տարի ժամկետով։

Հայ կարմիր բանակը երեք տասնամյակից ավելի որևէ հարձակման պատասխանատվություն չի ստանձնել և ենթադրվում է որ անակտիվ է կամ լուծարվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Incident Summary for GTDID: 198207210002». www.start.umd.edu. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.