95-րդ թաղամաս (Կրիվոյ Ռոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
95-րդ թաղամաս
Երկիր{{{2}}} Ուկրաինա
ՏեղագրությունԿրիվոյ Ռոգ
Վայր Սակսագանի շրջան,
Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ
Նախկին անվանումներԳորկու հրապարակ
Ստեղծում1950-ական թվականների սկիզբ
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

95-րդ թաղամաս ((ուկրաիներեն՝ 95 квартал), 95-րդ, Պյատակ[1], նախկինում՝ Գորկու հրապարակ), հրապարակ և համանուն տեղանք Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքի Սակսագանի շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը կառուցվել է 1950-ական թվականների սկզբին[2]։

Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Կրիվոյ Ռոգի Սակսագան և Մետալուրգիական շրջանների սահմանին, Սակսագան գետի ձախ ափին։ Վարչականորեն ենթակա է Սակսագանի շրջանին[2]։

Թաղամասի կենտրոնը 95-րդ թաղամաս անունը կրող հրապարակն է, որը ձևավորվում է Գագարինի, Մետալուրգների, Խաղաղության պողոտաների և Ազատ Իչկերիայի (նախկինում՝ Վոլգոգրադի) փողոցի շրջանաձև հատման արդյունքում։ Քաղաքի հիմնական հետիոտնային և տրանսպորտային հանգույցն է[2]։

Ընդհանուր մակերեսը կազմում է 208 մ²։ Հրապարակն ունի շրջանաձև ստորգետնյա անցում։ Հրապարակում կան ծաղկապատ տարածքներ[2]։

Անվան կիրառումը զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի գործող նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին պատկանող Kvartal 95 Studio պրոդյուսերական ընկերությունն իր անվանումը ստացել է հենց այս թաղամասի անվանումից, քանի որ Զելենսկին ծնունդով հենց այստեղից է։ Բացի այդ, Զելենսկին ու Կրիվոյ Ռոգի մի խումբ բնակիչներ միասին ստեղծել էին ՈՒՀԱ «Запорожье — Кривой Рог — Транзит», «Сборная Кривого Рога» և «Квартал-95» թիմերը։ Վերջինիս ավագը Վոլոդիմիր Զելենսկին էր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кривий Ріг — яскраві сторінки : фотоальбом : [укр.] / Виконком Криворізької міської ради. — Կաղապար:К. : Балтія-Друк. — С. 20. — 151 с. — ISBN 978-617-516-029-9.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Энциклопедия Криворожья, 2005