5 ֆիգուր
![]() | |
տեսակ | outdoor sculpture? |
քանդակագործ | Մագդալենա Աբականովիչ |
գտնվելու վայր | Պոզնան |
«5 ֆիգուր» (լեհ.՝ 5 Figur), քանդակների համադրություն, որը գտնվում է Լեհաստանում՝ Պոզնանում։ Քանդակները տեղակայված են կաթոլիկ վարդարանի տարածքում՝ Կայսերական դղյակում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակների հեղինակը հայտնի լեհ նկարչուհի, քանդակագործ Մագդալենա Աբականովիչն է։ Քանդակների բացումը տեղի է ունեցել 2007 թվականին Կայսերական դղյակի տարածքում։ Դրանք իրենցից ներկայացնում են մարդակերպ արրձաններ՝ առանց գլխի և կրկնում են Մագդալենա Աբականովիչի մեկ այլ քանդակ՝ անվանված «Անհայտներ» (112 ֆիգուր) ։ Այն գտնվում է Վինյարայի ամրոցում։ Արձաններից յուրաքանչյուրն ունի 185 սմ երկարություն և 600 կգ ծանրություն[2]։ Ֆիգուրաները շարժվում են յուրաքանչյուրն իր ուղղությամբ, ինչը խորհրդանշում է ժամանակակից ատոմացված հասարակությունը, մարդկային կարիքների հանդեպ անտարբերությունը։ Անմիջապես քանդակների մոտակայքում տեղադրված է Կատինայի հուշարձանը և Ալ–Համբրան, որտեղ գտնվում է առյուծներով շատրվանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 5 фигур (Познань)
- ↑ «5 фигур (Польша, Poznan)»։ Look My Trips։ Վերցված է 2018-08-10(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pięć figur Abakanowicz Archived 2007-09-06 at the Wayback Machine. (լեհ.)