4finance

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
4finance
Տեսակառևտրային կազմակերպություն, իրավաբանական անձ և կազմակերպություն
Հիմնադրված է2008
ՎայրՌիգա, Լատվիա[1]
Երկիր Լատվիա[1]
Դուստր ընկերություններ4finance
Կայք4finance.com/company/

4Ֆայնենս (4finance) ֆինանսական ընկերությունների խումբն ապահովում է ֆինանսական ծառայություններ աշխարհի մի շարք երկրներում։ Հիմնված լինելով 2008[2] թվականին՝ ներկայումս 4Ֆայնենսն ունի գրասենյակներ Ռիգայում, Լոնդոնում, Մայամիում և Խմբի անդամ ընկերությունների միջոցով գործունեություն է ծավալում աշխարհի 17 երկրներում՝ ԱՄՆ, Արգենտինա, Բուլղարիա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Իսպանիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Հայաստան, Մեքսիկա, Շվեդիա, Չեխիա, Ռումինիա, Սլովակիա, Վրաստան և Ֆինլանդիա։ 2016 թվականի դեկտեմբերից այս ֆինանսական խմբի առանցքային հանդիսացող 4Ֆայնենս Հոլդինգ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն է Գեորգիոս Գերոգակոպուլոսը։ Խմբի ֆինանսական հաշվետվությունները պարբերաբար հրապարակվում են խմբի կայքէջում [1]: Ստեղծման օրվանից ի վեր 4Ֆայնենս խմբի ընկերություններում ներգրավվել է ավելի քան 3500 աշխատակից ամբողջ աշխարհում։

4Ֆայնենս խումբ ընկերությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայությունները ներառում են կարճաժամկետ վարկեր (միանգամյա վճարմամբ), սպառողական վարկեր և վարկային գծի տրամադրում։ Այն ամբողջ աշխարհում ճանաչելի է և հանդես է գալիս իր հետևյալ ապրանքանիշերով՝ Vivus, Zaplo, Fleksiuotto, Pozickomat, Kimbi, Onnen, Creditocajero, MyCredit, POS, Ondo, SMScredit և Onea[3]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4Ֆայնենս խմբի մաս կազմող առաջին ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին՝ Լատվիայում smscredit.lv կայքի մեկնարկով։ Նույն թվականին՝ ամիսներ անց, բացվել է ընկերության գրասենյակը Լեհաստանում։

2009 թվականին 4Ֆայնենս խումբը նոր մասնաճյուղ է բացում Ֆինլանդիայում։ Նույն թվականին Լատվիայում ներկայացնում է vivus.lv կայքը, որը խմբին հնարավորություն է տալիս սպասարկել մեծ թվով հաճախորդների։ 2009 թվականին 4Ֆայնենս խումբը սպասարկում է 100.000 հաճախորդ։

2010 թվականին 4ֆինանս խմբի ռազմավարական նպատակն է դառնում իր հաճախորդների բարձրորակ սպասարկումը։ Խմբի բոլոր կայքերը գրացվում և տեղափոխվում են նոր ՏՏ հարթակ։ Տրամադրված վարկերի ծավալը նախորդ տարվա ցուցանիշների համեմատ ավելանում է 3 անգամ։ Բացվում է գրասենյան Շվեդիայում։ Արդյունքում 4Ֆայնենս խմբի վարկային պորտֆելը կազմում է 100 միլիոն եվրո, իսկ գրանցված հաճախորդների թիվը հասնում է 450.000-ի։

2012 թվականին Շվեդիայում առաջարկվում են դեպոզիտ ծառայություններ։ Խումբն ընդլայնում է իր գործունեությունը` ներգրավվելով Դանիայում, Լեհաստանում և Իսպանիայում։ Խմբի հիմնադրման օրվանից ի վեր գրանցվում են աննախադեպ ցուցանիշներ` մեկ օրվա ընթացքում տրամադրում է 10.000 վարկ և գրանցվում 4000 նոր հաճախորդ։ Գրանցված հաճախորդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում հասնում է 1 միլիոնի։

2013 թվականի առաջին կեսին 4Ֆայնենս խումբը գործունեություն է սկսում Վրաստանում, Չեխիայում, Սլովակիայում, իսկ դեկտեմբերին` նաև Բուլղարիայում։ Ամբողջ աշխարհում խմբի ընկերություններում ներգրավված աշխատողների թիվը հասնում է 670-ի։ Տրամադրված վարկերի քանակը` 4.2 միլիոն եվրոյի։

2014 թվականին 4Ֆայնենս խումը Ֆինլանդիայում և Լեհաստանում առաջարկում է վարկեր 24 ամիս մարման ժամկետով։ Նույն թվականին 4Ֆայնենս խումբ ընկերությունների կողմից տրամադրված վարկերի քանակը կազմում է 6.8 միլիոն, իսկ գրանցված հաճախորդների թիվը՝ 3.8 միլիոն մարդ ամբողջ աշխարհում։ 4ֆինանս խումբը վերանայում է կառավարման իր մոտեցումները և մշակում նոր`առավել արդյունավետ և նորարար համակարգ[2]: 2015 թվականին 4ֆայնենս խումբը մեկնարկում է իր աշխատանքները Հայաստանում, Ռումինիայում, Արգենտինայում, Մեքսիկայում և Միացյալ Նահանգներում։ 4ֆինանսի աշխատակիցների ընդհանուր թիվն աշխարհում հասնում է 1100-ի, տրամադրված վարկերի թիվը՝ 7.5 միլիոնի, գրանցված հաճախորդների թիվը՝ 4.2 միլիոնի։ 2015 թվականի տարեվերջին տրամադրված վարկերի ծավալն արժեքային արտահայտությամբ կազմում է 2,9 միլիարդ եվրո։ Հայաստանի Հանրապետությունում 4ֆինանսը ներկայացված է ի դեմս Գուդկրեդիտ ՈւՎԿ ՓԲԸ-ի, որն առաջարկում է օնլայն վարկեր Kimbi.am ապրանքանիշով, ինչպես նաև սպառողական վարկեր մինչև 2 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով։ Ընկերությունը Հայաստանում միաժամանակ աշխատանքներ է իրականցնում նաև սպառողների տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ և հանրությանն է ներկայացրել www.xelamitvark.am կայքը, որի նպատակը ֆինանսական ոլորտի վերաբերյալ սպառողների իրազեկումն է։

2016 թվականին 4ֆինանս խումբը գրասենյակ է բացում Դոմինիկյան Հանրապետությունում։ Տարեվերջին 4ֆինանս խումբ ընկերությունների կողմից ամբողջ աշխարհում տրամադրված վարկերի թիվը կազմում է 11.5 միլիոն։ Խումբն արագ աճում է՝ ցուցաբերելով զարգացման և կատարելագործման ձգտում բոլոր ոլորտներում։ 4ֆինանս խմբի առաքելությունը կայանում է ֆինանսական ոլորտում չափանիշներ սահմանելու մեջ։ 4ֆինանս հոլդինգ ԲԸ-ը ձգտում է լինել առցանց սպառողական վարկավորման ոլորտի առաջատարներից մեկը, լինել արդյունավետ, ակտիվ և նորարար, շարժվել առաջ եռանդով և գերազանցել սպասելիքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]