Jump to content

4′33″

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
4′33″
անգլ.՝ 4′33″
Ձևերաժշտական գործ/ստեղծագործություն
Ժանրավանգարդիզմ
ԿոմպոզիտորՋոն Քեյջ
Ստեղծման տարեթիվ1952
Առաջնախաղի տարեթիվօգոստոսի 29, 1952

«4′33″» պիես («Չորս երեսուներեք», այլ կերպ` «Չորս րոպե երեսուներեք վայրկյան»), երաժշտական պիես, ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Քեյջի եռամաս ստեղծագործությունը՝ գործիքների ազատ կազմի համար։ Ստեղծագործության տևողությունը համապատասխանում է նրա վերնագրին. ըստ մասերի այն, սկսած առաջինից, համապատասխանաբար տևում է 30 վայրկյան, 2 րոպե 23 վայրկյան և 1 րոպե 40 վայրկյան[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիցիայի կատարման ողջ ընթացքում անսամբլի անդամներն իրենց գործիքներից ձայներ չեն հանում. հեղինակի պատկերացմամբ՝ երեք հատվածներից յուրաքանչյուրի բովանդակությունը շրջապատի այն հնչյուններն են, որոնք կլսվեն ստեղծագործությունը լսելու ընթացքում[1]։

Պիեսն առաջին անգամ ներկայացրել է դաշնակահար Դևիդ Թյուդորը 1952 թվականի օգոստոսի 29-ին Վուդստոկում կայացած ժամանակակից արվեստի ասպարեզում ստեղծագործողների աջակցությանն ուղղված բարեգործական համերգին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «4'33"». web.archive.org. 2018 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  2. «История концертного зала «Мэверик»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]