1882 թվականի Լինցի ծրագիր
1882 թվականի Լինցի ծրագիրը քաղաքական պլատֆորմ էր, որը կոչ էր անում Ավստրիայի պետության լիակատար գերմանականացման։ Այն ստեղծվել էր ի պատասխան Ավստրո-Հունգարական երկակի միթապետության շրջանակներում սլավոնացիների տնտեսական, սոցիալական և քաղաքական դիրքերի ամրապնդման։ Ծրագրի ստեղծողները վախենում էին, որ սլավոնացիները առաջ կանցնեն միապետությունում գերմանական տարրին։
Կազմողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինցի ծրագիրը կազմվել է ավստրիացի հինգ մտավորականների կողմից, որոնք գերմանական ծագում ունեին։ Նրանք են՝
- Վիկտոր Ադլերը, հրեա բժիշկ, սոցիալիստ և Ավստրիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիրը։ Նա սկզբից կապված է եղել գերմանական լիբերալ ազգայնական շարժման հետ, այնուհետև դարձավ Ավստրիայի աշխատավորների դասի ակտիվիստ,
- Գեորգ Շոներեր, քաղաքական գործիչ, որը սկսեց որպես լիբերալ գերմանացի ազգայնական, սակայն ավելի ուշ տարիքում, դարձել է առաջատար հակասեմիտիտ և աջակցում էր պան-գերմանական գաղափարախոսությանը,
- Ռոբերտ Փաթթաի, փաստաբան,
- Հենրիխ Ֆրիեդյունգ, հրեա պատմաբան,
- Էնգելբերթ Փերներսթորֆեր, գրող և հետագայում սոցիալիզմի ակտիվիստ։
Մանիֆեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագրի հիմնադիրների նպատակն էր ստեղծել գերմանացիներով գերակշիռ ավստրիական պետություն։ Նրանք առաջարկում էին Հունգարիային զիջել Գալիցիայի, Բուկովինայի և Դալմաթիայի շրջանները կամ շրջաններին տրամադրել ինքնավարություն, և նրանք ցանականում էին, որ Ավստրիայի հարաբերությունները Հունգարիայի հետ կրեն միայն անձնական բնույթ, առանց վարչական կամ օրենսդրական հետևանքների։ Բացի այդ, գերմաներենը պետք է դառնար Ավստրիայի պաշտոնական լեզուն, և նախատեսվող Մաքսային միությունը, որը ավելացվելու էր միապետության սահմանադրության մեջ, կապահովեր Գերմանական կայսրությունում կապերի ամրապնդումը։
Այս առաջարկությունը ավելի շուտ հռետորական էր, քան քաղաքական։ Ծրագիրը ստեղծողների հուզական հակումները լավ ներկայացված են իրենց մանիֆեստի հետևյալ հատվածում՝
"Մենք բողոքում են բոլոր այն փորձերի դեմ, որոնք ուղղված են Ավստրիան վերածել սլավոնական պետության։ Մենք կշարունակենք խթանել, որպեսզի գերմաներենը դառնա պետական լեզու և դեմ կհանդիսանանք ֆեդերալիզմի հետագա ընդլայմանը․․․ Մենք Գերմանիայի հետ դաշինքի և արտաքին քաղաքականություն ունենալու կողմնակիցներն ենք, որին հաջորդելու է կայսրությունը» (Հռոմ, 512)։
Ի վերջո, Ադլերը և մյուսները ցանկանում էին, որ Ավստրիան գոյություն ունենա Հաբսբուրգյան Միապետությունից առանձին, որը վերահսկում էր այդ ժամանակ կենտրոնական Եվրոպայի շատ տարածքներ։ Փոխարենը նրանք ցանկանում էին, որ հնարավորինս Ավստրիան մոտենա Գերմանիային։
1882 թվականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ստեղծումից հետո Լինցի Ծրագիրը երբեք որևէ քաղաքական շրջանակում չի ստացել աջակցություն։ Բացի այդ, ծրագիրը մշակողներն էլ հեռացան ծրագրից։ Դա մեծ մասամբ պայմանավորված էր Շոներերի հակասեմիտական հակումներով, որոնք ժամանակի ընթացքում սկսեցին ասոցացվել ծրագրի հետ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Roman, Eric (2003). Austria-Hungary and the Successor States: A Reference Guide from the Renaissance to the Present. New York: Facts on File, Inc. էջեր 385, 512, 551.
- Brook-Sheperd, Gordon (1996). The Austrians: A Thousand-Year Odyssey. New York: Carroll & Graf Publishers, Inc. էջեր 95–96.