1850 թվականի Կրակովի հրդեհ
1850 թվականի Կրակովի հրդեհ, սկսվել է հուլիսի 18-ին և տևել է մի քանի օր։ Ենթադրվում է, որ այն ավերել է Կրակով քաղաքի մոտավորապես 10 տոկոսը, որն այն ժամանակ Ավստրիական կայսրության Կրակովի մեծ իշխանության կազմի մեջ էր մտնում[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1850 թվականին Կրակով քաղաքը դեռևս մեծապես կախված էր փայտից՝ որպես շինանյութ։ Քաղաքի 1700 շինությունների մեծ մասը փայտից էր, իսկ քարե շինություններն ունեին փայտե տարրեր։ Քաղաքն ուներ աղքատիկ ջրային ենթակառուցվածքներ և չկար մշտական հրդեհային ծառայություն[2]։
Հրդեհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրդեհն սկսվել է հուլիսի 18-ին՝ քաղաքի ծայրամասային Կրուպնիցա փողոցի շրջակայքում, ջրաղացի տարածքում։ Հրդեհը վերագրվում է դժբախտ պատահարին, որ առաջացել էր ջրաղացպանի և դարբնի գործողությունների հետևանքով, ովքեր սարքավորումները վերանորոգելիս հրդեհ էին առաջացրել ջրաղացում, ինչը հետագայում դուրս է եկել վերահսկողությունից։ Ուժեղ քամու պատճառով հրդեհը մեծացել և տարածվել է մոտակա շինությունների վրա՝ ազդելով քաղաքի կենտրոնի վրա[2]։ Ժամերի ընթացքում այն գրավել է ավելի քան ութ փողոց, բայց նրա հետագա տարածումը դադարեցվել է։ Յագելոնյան Համալսարանի ուսանողները կանխել են հրդեհի թեթևակի վնասից ավելի մեծ վնասի պատճառումը համալսարանի գրադարանին[3]։ Հրդեհի տարածումը կասեցվել է մեկ օրվա ընթացքում, բայց դրա լիարժեք վերացման համար անհրաժեշտ է եղել մի քանի օր և զինվորականների օգնությունը[3]։
Հրդեհի հետևանքով ավերվել է քաղաքի մոտավորապես մեկ տասներորդը․ 153 շինություն, երկու պալատներ, երկու կամ երեք վանական համալիրներ և չորս եկեղեցիներ[2][4]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրդեհը պատճառ է դարձել քաղաքում հետագա տնտեսական լճացման համար։ Այն ստիպեց քաղաքային իշխանություններին նաև մեծացնել հրդեհաշիջման աշխատանքների համար հատկացվող ֆինանսկան միջոցները, չնայած առաջին (կամավորական) հակահրդեհային ծառայությունը ձևավորված չէր մինչև 1865 թվականը[2]։ Բոլոր վնասված շինությունների վերջնական վերականգնումն ավարտվել է միայն 1912 թվականին[4]։
Ավերված կամ վնասված վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եպիսկոպոսի պալատ, Կրակով[5]
- Վիլեպոլսկի պալատ[6]
- Ասիսի Սբ․ Ֆրանսիս եկեղեցի, Կրակով[7]
- Սուրբ Երրորդության բազիլիկ, Կրակով[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cresswell, Peterjon (2009). Frommer's Kraków Day by Day. John Wiley & Sons. 978-0-470-69710-8.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 dr inż. Piotr Guzewski; bryg. dr inż. Dariusz Wróblewski; mł. bryg. mgr inż Daniel Małozięć (2014). Czerwona Księga Pożarów: Wybrane problemy pożarów oraz ich skutków (Polish). Centrum Naukowo-Badawcze Ochrony Przeciwpożarowej im. Józefa Tuliszkowskiego Państwowy Instytyt Badawczy. էջեր 43–. ISBN 978-83-61520-14-6.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 Komenda Miejska Państwowej Straży Pożarnej w Krakowie. «The 1850 Great Fire of Kraków» [Wielki pożar Krakowa z 1850 roku]. Source: Janina Bieniarzówna, Jan M. Małecki (1985), Dzieje Krakowa (լեհերեն). ISBN 83-08-00116-5. Kalendarium. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 4,0 4,1 «Ciekawostka historyczna – pożar Krakowa w 1850 r.». www.franciszkanie.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Dni Dziedzictwa». dnidziedzictwa.pl.
- ↑ «Pałac Wielopolskich – Magiczny Kraków». krakow.pl.
- ↑ «Historia – Bazylika Franciszkańska Kraków».
- ↑ krakow4u. «Kościół Świętej Trójcy w Krakowie (kościół Dominikanów) – kościoły krakowa – msze święte w Krakowie». www.krakow4u.pl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)