18-19-րդ դարերի քաղաքային դաստակերտ Ստարոկիրոչնի նրբանցքում
Տեսակ | մեծ առանձնատուն և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բասմաննի շրջան |
Ճարտարապետական ոճ | կլասիցիզմ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
18-19-րդ դարերի քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба XVIII—XIX веков), պատմական շինություն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում։ Դաստակերտը գտնվում է Ստարոկիրոչնի նրբանցք, տուն 5, շինություններ 1 և 5 հասցեով՝ նախկին գերմանական ավանի տարածքում։ Քաղաքային դաստակերտն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ (գրանցման համար՝ 7736581000[2])։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստարոկիրոչնի նրբանցքի քաղաքային դաստակերտի գլխավոր տունը (տուն 5, շին.՝ 1) կառուցվել է 18-19-րդ դարերի սահմանին։ Դաստակերտի համակառույցը շարունակել է ձևավորվել 19-րդ դարի ընթացքում։ 1819 թվականին երկու ինքնուրույն հողամասերը միաձուլվեցին, որից հետո տնատիրությունը ստացավ ժամանակակիցին մոտ սահմաններ։ 1896 թվականին ճարտարապետ Նիկոլայ Յակունինը դաստակերտի համար կառուցել է պահակատունը (տուն 5, շին.՝ 5) և դարպասով պարիսպը[3]։
20-րդ դարի սկզբին դաստակերտը պատկանում էր ժառանգական պատվավոր քաղաքացի Բորոդիններին։ Այն ժամանակ արտադրական և պահեստի մասնաշենքերում գտնվում էր Գոխ եղբայրների երաժշտական գործիքների արհեստանոցը։ 1911 թվականին պահեստի շենքին հարկ է ավելացվել։ 1912 թվականին դաստակերտում տեղակայվել է Լեֆորտովոյի քաղաքային տարրական ուսումնարանը։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաստակերտի գլխավոր տունը կառուցվել է կլասիցիզմի ոճով։ Գլխավոր ճակատի կենտրոնական հատվածն ընդգծվում է եռանկյունաձև ճակտոն կազմող որմնասյուներով։ Պատուհանները զարդարված են ուղղանկյունաձև երեսկալներով։ Լավ պահպանվել են հատակագծումն ու ներսույթները. առաստաղների ծեփվածքը, շքասրահների ծեփվածքային առաստաղազարդերը, դռնատեղերի եզրակալումները, լողաթավոր դռները և 19-րդ դարի վառարանները։ Դաստակերտը կարևոր դեր է խաղացել Ստարոկիրոչնի նրբանցքի տեսքի ձևավորման գործում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Приказ Департамента культурного наследия города Москвы № 254 от 02.04.2018
- ↑ Дом XVIII-XIX веков в Немецкой слободе в Москве признан памятником архитектуры // ТАСС. 17 мая 2018
- ↑ Дом в Немецкой слободе признали памятником архитектуры Արխիվացված 2018-07-28 Wayback Machine // mos.ru