18-19-րդ դարերի քաղաքային դաստակերտ Ստարոկիրոչնի նրբանցքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18-19-րդ դարերի քաղաքային դաստակերտ Ստարոկիրոչնի նրբանցքում
Տեսակմեծ առանձնատուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

18-19-րդ դարերի քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба XVIII—XIX веков), պատմական շինություն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում։ Դաստակերտը գտնվում է Ստարոկիրոչնի նրբանցք, տուն 5, շինություններ 1 և 5 հասցեով՝ նախկին գերմանական ավանի տարածքում։ Քաղաքային դաստակերտն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ (գրանցման համար՝ 7736581000[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստարոկիրոչնի նրբանցքի քաղաքային դաստակերտի գլխավոր տունը (տուն 5, շին.՝ 1) կառուցվել է 18-19-րդ դարերի սահմանին։ Դաստակերտի համակառույցը շարունակել է ձևավորվել 19-րդ դարի ընթացքում։ 1819 թվականին երկու ինքնուրույն հողամասերը միաձուլվեցին, որից հետո տնատիրությունը ստացավ ժամանակակիցին մոտ սահմաններ։ 1896 թվականին ճարտարապետ Նիկոլայ Յակունինը դաստակերտի համար կառուցել է պահակատունը (տուն 5, շին.՝ 5) և դարպասով պարիսպը[3]։

20-րդ դարի սկզբին դաստակերտը պատկանում էր ժառանգական պատվավոր քաղաքացի Բորոդիններին։ Այն ժամանակ արտադրական և պահեստի մասնաշենքերում գտնվում էր Գոխ եղբայրների երաժշտական գործիքների արհեստանոցը։ 1911 թվականին պահեստի շենքին հարկ է ավելացվել։ 1912 թվականին դաստակերտում տեղակայվել է Լեֆորտովոյի քաղաքային տարրական ուսումնարանը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստակերտի գլխավոր տունը կառուցվել է կլասիցիզմի ոճով։ Գլխավոր ճակատի կենտրոնական հատվածն ընդգծվում է եռանկյունաձև ճակտոն կազմող որմնասյուներով։ Պատուհանները զարդարված են ուղղանկյունաձև երեսկալներով։ Լավ պահպանվել են հատակագծումն ու ներսույթները. առաստաղների ծեփվածքը, շքասրահների ծեփվածքային առաստաղազարդերը, դռնատեղերի եզրակալումները, լողաթավոր դռները և 19-րդ դարի վառարանները։ Դաստակերտը կարևոր դեր է խաղացել Ստարոկիրոչնի նրբանցքի տեսքի ձևավորման գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]