12 ամիս։ Նոր հեքիաթ
12 ամիս։ Նոր հեքիաթ ռուս.՝ 12 месяцев. Новая сказка | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | ընտանեկան ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ |
Թվական | փետրվարի 19, 2015 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Դենիս Ելեոնսկի |
Դերակատարներ | Սերգեյ Դրուզյակ, Անաստասիա Մելնիկովա, Յուլյա Տակշինա, Եվգենի Վոսկրեսենսկի և Անտոն Յուրիև |
Տևողություն | 85 րոպե[1] |
12 ամիս։ Նոր հեքիաթ (ռուս.՝ 12 месяцев. Новая сказка), սցենարի հեղինակ և ռեժիսոր Դենիս Ելեոնսկու 2015 թվականի ֆիլմը, որը նկարահանվել է Ս. Մարշակի ստեղծագործության մոտիվներով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լազարևների ընտանիքը 12-ամյա Լիզայի հետ մեկում են Մորավիա` Նոր տարին հին չեխական դղյակում նշելու։ Լիզան գոհ չէր քաղաքակրթության բարիքներից, օրինակ, համացանցից ու սիրելի գադջեթներից, կտրված լինելուց։
Հաջորդ օրը ձանձրացած Լիզան, վազելով փայտե գնդակի ետևից, ընկնում է այլ աշխարհ` կախարդական թագավորություն, որի արքան կռվի էր մասնակցում, և նրա փոխարեն կառավարում էր արքայադուստր Աննան, իսկ մարդիկ, որոնք ապրում էին թագավորությունում, կարողանում էին կախարդել։ Լիզան դառնում է այդ պալատի ափսեներ լվացողը։
Լիզան ծանոթանում է Ֆիլիպպի` տեղի անտառահատի սրամիտ և խելացի որդու հետ, և նրանից իմանում է հին լեգենդ. հարյուր տարի առաջ Նոր տարվա նախօրյակին երիտասարդ գեղջկուհին գահադահլիճ է բերում ձնծաղիկներ, որը հավաքել էր խորթ մոր հրամանով։ Եվ այդ ժամանակից սկսած թագավորությունում մի ավանդույթ կա, ըստ որի միայն արքայադստերը ձնծաղիկներ նվիրելուց հետո է գալիս Նոր տարին։ Ձնծաղիկները աճեցվում են թագավորական ջերմոցում։
Բայց այս անգամ Նոր տարին վտանգված էր. նենգ ու չար թագավորական խորհրդական Յակոբը պալատի գլխավոր դռնապանի՝ Մարտինայի, հետ դավադրություն էր կազմակերպել։ Նրանք որոշել են ոչնչացնել ջերմոցի ծաղիկները, չեղյալ հայտարարել Նոր տարին, արքայադստերն ուղարկել բանտ, որպեսզի Յակոբը դառնա թագավոր, իսկ Մարտինան դառնա առաջին նախարարը։ Դեկտեմբերի 31-ին չարագործը կախարդանքի օգնությամբ կանգնեցնում է ժամանակը։
Հիմա, որպեսզի Նոր տարին գա, Լիզան պետք է կրկնի լեգենդար գեղջկուհու սխրանքը` քմահաճ արքայադստեր համար ձմեռային անտառից բերի ձնծաղիկների փունջ։ Եվ միայն այդ ժամանակ կգա Նոր տարին, արքայադուստրը կբացի դեպի սովորական աշխարհ ելքը, և Լիզան կվերադառնա իր ծնողների մոտ։
Լիզան գնում է ձյունածածկ անտառ, որտեղ նրան չի կարող օգնել իր սիրելի սմարթֆոնը, և Գուգլի կամ Յանդեքսի քարտեզները չեն հուշում ճանապարհը։ Բայց Լիզային օգնության կգան տասներկու ամիսները[2]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլգա Նալյոտովա` Լիզա
- Իլյա Բուտկովսկի` Ֆիլիպպ
- Եվգենի Վոսկրեսենսկի` Յակոբ` թագավորական խորհրդական
- Յուլյա Տակշինա` Մարտինա` գլխավոր դռնապան
- Դենիս Յասիկ` Պավել` տան գլխավոր կառավարիչ
- Մարինա Իվանովնա` արքայադուստր Աննա
- Վալերի Տոլկով` Անտառի ոգի
- Անտոն Յուրև` Կոստյայի և Լիզայի հայրը
- Անաստասիա Մելնիկովա` Պոլինա` Կոստյայի և Լիզայի մայրը
- Նիկիտա Մորոզով` Կոստյա` Լիզայի եղբայր
- Դենիս Ելիսեև` Հունվար
- Դանիիլ Մերկուլով` Փետրվար
- Դմիտրի Գոգու` Մարտ
- Սերգեյ Դրուզյակ` Ապրիլ
- Ռոդիոն Գալյուչենկո` Մայիս
- Իվան Կոկորին` Հունիս
- Օդին Լանդ Բայրոն` Հուլիս
- Վլադիմիր Կրիստովսկի` Օգոստոս
- Անդրեյ Ֆեդորցով` Սեպտեմբեր
- Անդրեյ Լեոնով` Հոկտեմբեր
- Յուրի Գալցև` Նոյեմբեր
- Բոգդան Ստուպկա` Դեկտեմբեր
Լրացուցիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի փետրվարի 19-ին։ Երկրի կինոթատրոններում ֆիլմը վաստակել է 33,6 մլն. ռուբլի[3] (489000 դոլ.), որոնցից 25 մլն. հավաքվել էր վարձույթի առաջին չորս օրերի ընթացքում[4], և դարձել 2015թ. ամենաշահութային ֆիլմը «Լյուքսոր» ընկերության համար[5]։ Դրա հետ միասին, պրոդյուսերի խոսքերով, եղել են որոշ դժվարություններ ցուցադրողների հետ պայմանավորվելու համար[6]։ Նշվել է, որ բավականին պահանջված է եղել նաև ֆիլմի երաժշտական տեսահոլովակը[6]։ Ֆիլմի միջազգային ներկայացուցչական իրավունքները ձեռք են բերվել կանադական Attraction Distribution ընկերության կողմից[3]։
Ֆիլմի դղյակը չեխական Բոուզով դղյակն է, անտառային տեսարանները նկարահանվել են Վիբորգում։
Սցենարի հեղինակ և ռեժիսոր Դենիս Ելեվնսկին մինչ այդ չէր նկարահանել մանկական ֆիլմեր, բայց 2014 թվականին եղել է «Ձյունե թագուհին 2։ Վերասառեցում» անիմացիոն ֆիլմի սցենարի խմբագիրը։
Ֆիլմի պրոդյուսեր Իգոր Կալենովը նշել է. «Այն մանկական ֆիլմերը, որոնք ես տեսել եմ, ստեղծում են տպավորություն, որ կարծես դրանց հեղինակները կամ երեխաներ չունեն, կամ նրանք չեն նկատում, թե ինչ են նախընտրում հիմա երեխաներն արտասահմանյան սյուժեներից։ Հուսով եմ, որ մենք մեր օրինակով ցույց տվեցինք, որ կարելի է խելամիտ գումարով պատրաստել հիասքանչ ֆենտեզի, կարևորը, որ ֆիլմի հեղինակն ունենա երևակայություն և ճաշակ[6]։
Մասնակցություն փառատոններին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ноль Плюс» ռուսական II միջազգային մանկական և ընտանեկան կինոփառատոնի «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգի հաղթող։
Ֆիլմը ցուցադրվել է «Կարմիր առագաստներ» XXIII մանկական միջազգային կինոփառատոնում և մասնակցել է 38-րդ մոսկովյան միջազգային կինոփառատոնի հատուկ ծրագրին[7]։
Ըստ բելառուսական «Մայրաքաղաքային հեռուստաընկերություն» հեռուստաալիքի` ֆիլմը Սուրբ Ծննդի և Ամանորի մասին վերջին հինգ տարիների ընթացքում նկարահանված 10 լավագույն ֆիլմերից է[8]։
Ֆիլմը Stockholm Film Festival Junior 2017 մրցութային ծրագրի միակ մասնակիցն է Ռուսաստանից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 12 месяцев космопоиск
- ↑ 3,0 3,1 Артур Чачелов — Attraction Distribution займется международными продажами российской сказки «12 месяцев» // Бюллетень Кинопрокатчика, 18 мая 2015
- ↑ Андрей Белый, Ангелина Манахова — Кассовые сборы четверга // Бюллетень Кинопрокатчика, 20 февраля 2015
- ↑ Кинопрокат России и СНГ. Итоги 2015 года (подробно) // «КиноВидеоБизнес», 2 февраля 2016
- ↑ 6,0 6,1 6,2 С.Брожитов, А.Дугинова, М.Позина, М.Дружинина — «Детям до 16…» Может ли детское и семейное кино стать клондайком для российской киноиндустрии? // Бюллетень Кинопрокатчика № 13 за 28 мая 2015
- ↑ Сусанна Альперина — 15 фильмов из России // Российская газета № 7010 (142) за 29 июня 2016
- ↑ 10 лучших фильмов про Рождество и Новый год, которые вышли за последние 5 лет Արխիվացված 2019-05-12 Wayback Machine // «Столичное телевидение», 30декабря 2016
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маша Терещенко (программный директор Большого Фестиваля Мультфильмов) - История о том, как это печально — застрять в другом времени // Сайт «Кино-театр.ру», 18 февраля 2015
- Евгений Ухов - Рецензия на фильм 12 месяцев. Новая сказка // Сайт Film.ru, 17 февраля 2015
- Наталья Соколова - Не все сказки одинаково полезны // «Российская газета» № 6600 (29) за 12 февраля 2015
|