124-րդ ջոկատ (ԿԺԴՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
124-րդ ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Ստեղծվեց1966
Լուծարվեց1968

124-րդ ջոկատ (կորեերեն՝ 124부대), Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա) հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանում, որը եղել է Կորեայի ժողովրդական բանակի հետախուզական վարչության կազմում և ենթարկվել Կորեայի աշխատավորական կուսակցության ղեկավար կազմին[1]։ Զբաղվել է Հարավային Կորեայում հետախուզական տվյալների հավաքմամբ, հավաքագրմամբ և լրտեսությամբ, ինչպես նաև դիվերսիոն գործողություններով։

Ջոկատը հայտնիություն է ձեռքբերել 1968 թվականի հունվարին Հարավային Կորեայի նախագահ Պակ Չոն Հիի սպանության անհաջող փորձի շնորհիվ[2]։ 1968 թվականի հունվարի 21-ին 31 հատուկ ջոկատայիններից բաղկացած խումբը, Սեուլում Կապույտ տան գրոհի փորձի ժամանակ, ջախջախվել է Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի զորքերի կողմից։ Մարտի ընթացքում զոհվել է 28 կամ 29 մարդ, ևս մեկն էլ համարվում է անհետ կորած։

Հյուսիսկորեացիներից միայն երկուսն են ողջ մնացել։ Պակ Ջե Գյոնը կարողացել է դուրս պրծնել և հետ փախչել ԿԺԴՀ, որտեղ դարձել է ազգի հերոս, ստացել Կորեայի ժողովրդական բանակի գեներալի կոչում և Կիմ Ջոնգ Իլի օրոք դարձել պաշտպանության նախարարի տեղակալ[2]։Կիմ Սին Դոն էլ հանձնվել է Հարավային Կորեայի իշխանություններին, որոշ ժամանակ անցկացրել բանտում, իսկ ազատ արձակումից հետո ստացել հարավկորեական քաղաքացիություն ու դարձել Կորեայի բողոքական եկեղեցու հոգևոր սպասավոր։ Համարվում է, որ այս գործողության տապալումից հետո 124-րդ ջոկատը կազմացրվեց[3], իսկ դրա փոխարեն ի հայտ եկան Կորեայի ժողովրդական բանակի հատուկ գործողությունների ուժերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bolger, Daniel Scenes from an Unfinished War: Low intensity conflict in Korea 1966-1969. — Diane Publishing Co, 1991. — С. Figure 3. — ISBN 978-0-7881-1208-9
  2. 2,0 2,1 «A would-be assassin builds a new life». JoongAng Daily. 2009 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  3. «January 1968: Assassins storm Seoul; US spyship seized». The Korea Times. 2010 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.