Փոխարքա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովկասում Կայսերական փոխարքա և զորքերի գլխավոր հրամանատար Կովկասյան ռազմական շրջան, գեներալ ադյուտանտ կոմս Վորոնցով-Դաշկով

Փոխարքա (ռուս.՝ наме́стник), պատմական պաշտոն (պետական գործիչ, կոչում) Ռուսաստանում, Լիտվական մեծ իշխանությունում և այլ երկրներում, մեծ ադմինիստրատիվ-տարածքային միավորի ղեկավար։

Փոխարքա (կնյազի ներկայացուցիչ) Հին Ռուսիայում՝ տեղական կառավարման մարմնի ղեկավար, որը նշանակվում էր կնյազի կողմից քաղաքներում կամ վարչաշրջաններում (ռուս.՝ Уезд): Փոխարքան եկել է փոխարինելու քաղաքների ղեկավարներին (ռուս.՝ Посадник): Սկսած Իվան IV կառավարման տարիներից փոխարքայի դերը աստիճանաբար սկսում է նվազել և XVIII դարից սկսած փոխարքաներին փոխարինում են զորահրամանատարները և գեներալ-մայորները, որոնք բաշխվում են Ռուսական կայսրությունում 1775 թվականին։ Հետագայում փոխարքայի կոչումը պահպանվել է Լեհական թագավորության և Կովկասի (մինչև 1883 թվականը) գեներալ-մայորների համար, վերականգնվել է 1905 թվականին։ 1903 թվականին ստեղծվել է Հեռավոր Արևելքի փոխարքայությունը, որը վերացվել է 1906 թվականին երբ Ռուսաստան կորցրեց Կվանտունյան նահանգը։

Ռուսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • X-XII դարերում փոխարքաները եղել են կնյազի օգնականը տեղերում
  • XII-XVII դարերում փոխարքաները պատասխանատու էին տեղերում կառավարման համար, հիմնականում ղեկավարում էին վարչաշրջաններում (ռուս.՝ Уезд):
  • Նովգորոդյան եպիսկոպոսները նշանակում էին փոխարքաներ, որոնք այս դեպքում նման էին վիկարիոսների։ Հին Լադոգայում գտնված եպիսկոպոսական փոխարքաների կնիքները վկայում են այն մասին, որ եպիսկոպոսները ղեկավարում էին քաղաքները՝ փոխարքաների օգնությամբ։ Ձեռագրերում նույնպես հիշատակվում է փոխարքաների մասին։

Մոսկովյան պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխարքան հանդիսանում էր տեղական կառավարման մարմինների հիմնական օղակը Մոսկովյան պետությունում XV դարի առաջին կեսից մինչ XVI դարը։ Նման լիազորություններ ստանում էին Գոսուդարեւան պալատի անդամները, սկսած դումայի գործիչներից և վերջացրած ընտրովի պալատականներով։ Նրանք հողեր էին ստանում տեղերում։

Դրա հետ մեկտեղ հետևում էին անմիջական կախվածության կարգավիճակի պահպանմանը (նշանակում է տեղի էր ունենում նաև կառավարման լիազորությունների փոխանակում) և քաղաքի եկամտաբերության իրավիճակից և տեղական հիերարխիայից։ Փոխարքայի իրավասությունները տարածվում էին տեղական կյանքի բոլոր ոլորտների վրա, միևնույն ժամանակ մեծ էր պատասխանատվությունը փոխարքային վստահված տարածքի համար, հատկապես դա վերաբերում էր սահմանային տարածքներին, կամ վերջերս պետության կազմի մեջ մտած տարածքներին։ Փոխարքայի բազմաթիվ պարտականությունները իրականացվում են խոլոպներ-տուինների միջոցով։ Փոխարքայի լայն և երբեմն չսահմանազատված լիազորությունները, ոչ միշտ պարտադիր, շատ շուտով դառնում են խանգարող հանգամանք պետության հետագա կենտրոնացվածության իրականացման համար։ Փոխարքան շուտով փոխարինվում է զորահրամանատարով[1]։

Ռուսական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհական թագավորությունում (1815 — 1874)

Կովկասյան փոխարքայությունում(1844 — 1883, 1905 — 1917)

Հեռավոր Արևելքի փոխարքայությունում (1903 — 1905)։

Երբեմն փոխարքաներին շփոթում են գեներալ-նահանգապետերի հետ։ Բայց, օրինակ, երբ Միխայիլ Վորոնցովը Բեսարաբիայի փոխարքա էր (1823 — 1844), այնտեղ այդ ժամանակահատվածում փոխվել էր յոթ գեներալ-նահանգապետեր, ավելին, Վորոնցովը ինքը միաժամանակ եղել է Նովոռոսիայի գեներալ-նահանգապետը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալիֆ Շտատհալտեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. См.: Семенов О.В. Становление и эволюция системы местного управления на Урале во второй половине XV - первой половине XVII в. Екатеринбург: Банк культурной информации, 2006. 292 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]