Ֆրու-ֆրու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրու-ֆրու, գրական-երգիծական շաբաթական պատկերազարդ հանդես։ Լույս է տեսել 1908-1909 թվականներին Կ․ Պոլսում։ «Զիկզակ» երգիծաթերթի (1908, Կ․ Պոլիս) շարունակությունը։ Թերթի տնօրենն ու խմբագիրն էր Վ. Փափազյանը։ Հանդես է եկել արևմտահայության կյանքի և կայքի ապահովության, նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ հոդվածներով։ Պարբերականը ծաղրել է արկածախնդիր «հեղափոխական գործիչներին», ծանակել պոլսահայ բուրժուաառևտրական վերնախավին։ Աշխատակցել են Ա․ Թեոդիկը, Մ․ Պերպերյանը, Տիգրան Չյոկուրյանը, Ռուդոլֆ Սամիկյանը, Ս․ Նուպարյանը, Տ․ Չիթանին, Լևոն Էսաճանյանը և ուրիշներ։ Աչքի է ընկել դիպուկ ծաղրանկարներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։