Jump to content

Ֆրից Շմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրից Շմիդտ
Ծնվել էմարտի 19, 1943(1943-03-19)
ԾննդավայրՄայնց, Նացիստական Գերմանիա
Մահացել էօգոստոսի 12, 2024(2024-08-12)[1] (81 տարեկան)
Մահվան վայրՌյուսելսհայմ, Գրոս Գերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[2]
Քաղաքացիություն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Մասնագիտությունfield hockey player
Պարգևներ և
մրցանակներ
Արծաթե դափնետերև

Ֆրից Շմիդտ (գերմ.՝ Fritz Schmidt, մարտի 19, 1943(1943-03-19), Մայնց, Նացիստական Գերմանիա - օգոստոսի 12, 2024(2024-08-12)[1], Ռյուսելսհայմ, Գրոս Գերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[2]), գերմանացի մականորդ, կիսապաշտպան, 1972 թվականի Օլիմպիական չեմպիոն, 1970 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրից Շմիդտը ծնվել է 1943 թվականի մարտի 19-ին Գերմանիայի Մայնց քաղաքում։

Նա խաղացել է մականախաղ Ռյուսելսհայմ քաղաքի համանուն ակումբում[3]։ Հինգ անգամ հաղթել է մականախաղի Գերմանիայի առաջնությունը (1968, 1971, 1975, 1977-1978), և երեք անգամ (1973, 1976, 1979) ինդորհոկեյի առաջնությունը։ 1966 թվականից եղել է խաղացող-մարզիչ։

1968 թվականին նա միացել է Գերմանիայի մականախաղի թիմին՝ մասնակցելու Մեխիկոյի Օլիմպիական խաղերին։ Նրա թիմը զբաղեցրել է 4-րդ տեղը։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում, անցկացրել է 9 հանդիպում, ոչ մի գոլ չի խփել։

1972 թվականի մայիսի 25-ին արժանացել է Գերմանիայի բարձրագույն սպորտային մրցանակի՝ «Արծաթե դափնետերև»[4]։

1972 թվականին Մյունխենի Օլիմպիական խաղերում միացել է մականախաղի Գերմանիայի հավաքականին և նվաճել ոսկե մեդալ։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում, անցկացրել է 1 հանդիպում, գոլ չի խփել։

1976 թվականին Մոնրեալի Օլիմպիական խաղերում նա Գերմանիայի մականախաղի հավաքականի կազմում զբաղեցրել է 5-րդ տեղը։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում, անցկացրել է 3 հանդիպում, ոչ մի գոլ չի խփել։

1970 թվականի Եվրոպայի առաջնությունում մականորդը նվաճել է ոսկի մեդալ, 1974 թվականին՝ արծաթ։ 1973 թվականի աշխարհի առաջնությունում նա բրոնզ է նվաճել։

Ինդորհոկեյում 1974 և 1976 թվականներին նա դարձել է Եվրոպայի չեմպիոն։

1963-1976 թվականներին նա անցկացրել է 146 հանդիպում Գերմանիայի հավաքականի կազմում, այդ թվում՝ 119-ը՝ բաց դաշտերում, 27-ը՝ փակ դաշտերում[5]։

1979 թվականին արժանացել է գերմանական հոկեյի ասոցիացիայի հուշատախտակի։

Իր խաղային կարիերան ավարտելուց հետո նա 1983-1985 թվականներին շարունակել է աշխատել որպես մարզիչ։

Ռյուսելսհայմում ունեցել է հացաբուլկեղենի սեփական բիզնես, որը ղեկավարել է տասնամյակներ շարունակ, ստեղծել է մի քանի մասնաճյուղեր։ 2003 թվականին նա թողել է բիզնեսը։

Ֆրից Շմիդտը մահացել է 2024 թվականի օգոստոսի 12-ին 81 տարեկան հասակում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.main-spitze.de/sport/hockey/hockey-ruesselsheim/ruesselsheimer-rk-trauert-um-olympiasieger-fritz-schmidt-3885951
  2. 2,0 2,1 2,2 https://www.faz.net/aktuell/sport/rhein-main-sport/hockey-legende-olympiasieger-fritz-schmidt-gestorben-19924057.html
  3. «Fritz Schmidt Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020-04-18. Արխիվացված օրիգինալից 2020-04-18. Վերցված է 2020-06-02-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  4. Sportbericht der Bundesregierung vom 29. September 1973 an den Bundestag - Drucksache 7/1040 - Seite 60.
  5. «HockeyPlatz». www.hockey.de. Արխիվացված է օրիգինալից 2021-02-06-ին. Վերցված է 2020-06-02-ին.
  6. «Rüsselsheimer RK trauert um Olympiasieger Fritz Schmidt». Main-Spitze (գերմաներեն). 2024-08-17. Վերցված է 2024-08-17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]