Ֆրենկ Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրենկ Գասպարյան
Ծնվել էդեկտեմբերի 22, 1941(1941-12-22)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 13, 2018(2018-05-13) (76 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Ֆրենկ Մաթևոսի Գասպարյան (դեկտեմբերի 22, 1941(1941-12-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 13, 2018(2018-05-13), Երևան, Հայաստան), հայ նկարիչ: Հայաստանի նկարիչների միության անդամ (1972):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Գասպարյանը ծնվել է 1941 թվականին Երևանում: 1958 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը և ընդունվել Մոսկվայի Ստրոգանովի անվան ուսումնարանի մոնումենտալ գեղարվեստի բաժին: 1966-1969 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1972 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1986 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում[1][2][3][4]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստեղծագործություններում Գասպարյանը բացահայտ զրուցում է Աստծո հետ. նկարներում առկա է օդի և գույների առատություն:

  • «Ինքնադիմանկար», 1972
  • «Հրաշալի Քրիստինայի նկարը», 1976
  • «Հոր և որդու զրույց», 1981
  • «Արևածագ», 1984
  • «Սոչի», 1984
  • «Բնանկար», 1984
  • «Եղեգնաձոր», 1988
  • «Նոյ», 1991

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիգա, 1978
  • Երևան, 1979, 1997
  • Վարշավա, 1981
  • Վառնե, 1983
  • Բեռլին, 1989
  • Պրահա, 1993
  • Համբուրգ, 1994
  • Մոսկվա, 2001
  • Դուբայ, 2002

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆրենկ Գասպարյանի կենսագրականը ru.hayazg.info կայքում
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Ֆրենկ Գասպարյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-12-22 
  3. «Frank Gasparyan's Gallery»։ www.iatp.am։ Վերցված է 2016-12-22 
  4. «Frank Gasparyan's Gallery»։ www.iatp.am։ Վերցված է 2016-12-22