Ֆրեդ Էրենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆրեդ Էրենց
Fred Erentz.jpg
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն և Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ծննդյան ամսաթիվ 1870
Ծննդավայր Broughty Ferry, Dundee City, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան ամսաթիվ ապրիլի 6, 1938(1938-04-06)
Մահվան վայր Դանդի, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն

Ֆրեդերիկ Չաչլզ Էրենց (անգլ.՝ Frederick Charles Erentz, 1870, Broughty Ferry, Dundee City, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 6, 1938(1938-04-06), Դանդի, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի է որպես Ֆրեդ Էրենց, շոտլանդացի ֆուտբոլիստ, հանդես է եկել կիսապաշտպանի և եզրային պաշտպանի դիրքերում։ 1880-ական թվականներից մինչև 1900-ականները խաղացել է «Դանդի Աուը Բոյզ» և «Նյութոն Հիթ» ակումբներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդ Էրենցը ծնվել է Բրոտի Ֆերիում, Դանդիից ոչ հեռու։ Նրա հայրը դանիացի էր, մայրը՝ շոտլանդուհի։ Ֆրեդը իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Դանդի Աուը Բոյզ» ակումբում, որտեղ խաղացել է որպես կիսապաշտպան[1]։ 1892 թվականի հունիսին շոտլանդացին տեղափոխվել է «Նյութոն Հիթ» ֆուտբոլային ակումբ, որը պատրաստվում էր իր առաջին մրցաշրջանին[1]։ Էրենցի դեբյուտը «Նյութոն Հիթ»-ում տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին, «Բլեքբըռն Ռովերս» ակումբի դեմ խաղում։ Խաղը ավարտվել է 4։3 հաշվով հօգուտ Բլեքբըռնի։ 1892/1893 մրցաշրջանում Էրենցը մասնակցել է ակումբի բոլոր խաղերին, բացառությամբ «Դերբի Կաունտ» ակումբի դեմ խաղին, որը կայացել է 1893 թվականի փետրվարի 11-ին[2]։

Հաջորդ մրցաշրջանում Էրենցը փորձել է խաղալ տարբեր դիրքերում, այդ թվում՝ աջ Հարվբեք և աջ հարձակվող (այդ դիրքում նա կարողացավ տոնել իր առաջին գոլը), բայց ավելի հաճախ խաղում էր ձախ եզրային պաշտպանի դիրքում[3]։ Հաջորդ ութ մրցաշրջանների ընթացքում Էրենցը ակումբի անփոխարինելի ձախ պաշտպանն էր, նույնիսկ հրաժարվել է «Տոտենհեմ» տեղափոխվելու հնարավորությունից։ Այդ ընթացքում թիմում հանդես էր գալիս նրա եղբայրը՝ Գարին[4]։

Ավարտելով 1901/1902 մրցաշրջանը Ֆրեդը հրաժեշտ տվեց ֆուտբոլին. նա ստացել էր շատ լուրջ վնասվածք[1]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդի եղբայրը՝ Հենրի Էրենցը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր։ Ավելի հաճախ խաղացել է աջ պաշտպանի դիրքում (այն ժամանակ, երբ Ֆրեդը հանդես էր գալիս ձախ պաշտպանի դիրքում)։ Գարին հանդես է եկել «Դանդի Օլդ Բոյս», «Օլդեմ Կաունտի», «Նյութոն Հիթ» և «Տոտենհեմ» ակումբներում։

Ելույթների վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն «Նյութոն Հիթ»ի խաղերում
Ակումբ Մրցաշրջան Դիվիզիոն Լիգա[5] Անգլիայի գավաթ Այլ[6] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նյութոն Հիթ
1892/1893 Առաջին դիվիզիոն 29 0 1 0 2 0 32 0
1892/1893 Առաջին դիվիզիոն 22 2 3 0 1 0 26 2
1894/1895 Երկրորդ դիվիզիոն 28 1 1 0 0 0 29 1
1895/1896 Երկրորդ դիվիզիոն 24 0 2 0 0 0 26 0
1896/1897 Երկրորդ դիվիզիոն 27 0 6 0 4 0 37 0
1897/1898 Երկրորդ դիվիզիոն 28 1 3 0 0 0 31 1
1898/1899 Երկրորդ դիվիզիոն 32 1 2 0 0 0 34 1
1899/1900 Երկրորդ դիվիզիոն 34 2 1 0 0 0 35 2
1900/1901 Երկրորդ դիվիզիոն 31 0 3 0 0 0 34 0
1901/1902 Երկրորդ դիվիզիոն 25 2 1 0 0 0 26 2
Ամբողջ կարիերայի ընթացքում 280 9 23 0 7 0 310 9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն
  • Justyn Barnes, Adam Bostock, Cliff Butler, Jim Ferguson, David Meek, Andy Mitten, Sam Pilger, Frank Taylor OBE, & Tom Tyrell. The Official Manchester United Illustrated Encyclopedia. Manchester United Books. London, 2001. ISBN 0-233-99964-7.
  • Alan Shury & Brian Landamore. The Definitive Newton Heath F.C. SoccerData. 2005. ISBN 1-899468-16-1.
Հոդվածի տեքստում

Ծանոթագրություններ և նշումներ

  1. 1,0 1,1 1,2 Shury et al.; p.66
  2. Shury et al.; p.54
  3. Shury et al.; p.55
  4. Barnes et al.; p.83
  5. Առաջին դիվիզիոն, Երկրորդ դիվիզիոն.
  6. Փորձնական խաղերը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]