Ֆրա Դոմինիկոս Սալիթաղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրա Դոմինիկոս Սալիթաղեցի
ԾննդավայրՍալիթաղ, Երնջակ գավառ
Մասնագիտությունգրող

Ֆրա Դոմինիկոս Սալիթաղեցի (ծնվել է՝ XIV դար, Սալիթաղ, Երնջակ գավառ), միջնադարյան գրող[1]։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրա Դոմինիկոս Սալիթաղեցու մասին բավականին քիչ տեղեկություններ են հայտնի։ Նա ծնվել է Երնջակ գավառի Սալիթաղ գյուղում։ Հայրենի բնակավայրի անունից էլ ստացել է Սալիթաղեցի անունը[1]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրա Դոմինիկոս Սալիթաղեցին գրական գործունեություն է իրականացրել Քռնա գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին վանքում[1]։

1360 թվականին նրա ստեղծած ձեռագրերից մեկը՝ «Համառօտ հաւաքումն Աստուածաբանական ճշմարտութեան, Ալբերտի Մեծի» մատյանը, ներկայում պահպանվում է Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում թիվ 9068 համարի ներքո[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 347։