Ֆրանսուազա Իզաբելլա
Ֆրանսուազա Իզաբելլա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1913[1] |
Ծննդավայր | Նարբոն |
Մահացել է | հունիսի 24, 1998 (85 տարեկան) |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և Հատուկ գործողությունների գործակալ |
Ֆրանսուազա Իզաբելլա «Ֆրանսին» Աղազարյան, օրիորդական ազգանունը` Անդրե[2] (ֆր.՝ Françoise Isabella "Francine" Agazarian, née Andre, մայիսի 8, 1913[1], Նարբոն - հունիսի 24, 1998), ֆրանսուհի հետախույզ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Հատուկ գործողությունների վարչության գործակալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1913 թվականի մայիսի 8-ին։ 1940 թվականից եղել է Դիմադրություն շարժման մեջ, աշխատել Կանանց տրանսպորտային ծառայությունում։ Հատուկ գործողությունների վարչության կողմից հավաքագրվել է «Մարգարիտ» կեղծանվան տակ։ 1943 թվականին մարտի 17-ին նա Westland Lysander օդանավով Կլոդ դե Բեսսակի և Ֆրանս Անտելմի հետ ժամանել է Ֆրանսիա[3]։ Իր ամուսնու՝ Ջեք Աղազարյանի հետ աշխատել է «Պրոսպեր» հետախուզական ցանցում որպես ցրիչ. բրիտանական գործակալների շրջանում տարօրինակ էր համարվում, երբ մի հետախուզական ցանցում ամուսնական զույգ էր աշխատում։ Ֆրանսիսն այսպես է պատմել դրա մասին.
Չնայած լինելով նույն ցանցում` ես ու ամուսինս աշխատում էինք առանձին-առանձին. նա որպես ռադիոհաղորդ միայնակ էր աշխատում՝ ամեն օր տարբեր անկյուններից հաղորդագրություններ փոխանցելով։ Ես հաշվետու էի «Պրոսպերին», որին մենք «Ֆրանսուա» էինք կոչում։ Նրան դուր էր գալիս ինձ հատուկ հանձնարարություններ տալ, քանի որ Ֆրանսիան իմ հայրենիքն է, և ես հեշտությամբ կարող էի շրջանցել տարբեր, այդ թվում` չինովնիկության շրջանում հանդիպող դժվարություններ։
Ֆրանսուան հստակ մտքով առաջնորդ էր, ճշտապահ ու հավատարիմ։ Ինձ դուր էր գալիս աշխատել նրա ղեկավարությամբ, և ես ուրախանում էի այն փոքր փորձություններով, որ նա դնում էր իմ առջև։ Օրինակ դա կարող էր լինել զանգահարել Փարիզի տարբեր շրջանների ռատուշաներ` ժամկետն անց սննդի կտրոնները (Լոնդոնում պատրաստված) նորերով փոխարինելու համար։ Հիմնականում ես հասցնում էի նրա հաղորդագրությունները Փարիզի նրա օգնականներին գյուղերում կամ գյուղական բնակավայրերի մեկուսացված տներում։ Երբեմն նաև պայթուցիչ էի բերել Անգլիայից։ Մի անգամ, նռնակները պայուսակիս մեջ, ես գնում էի մի գնացքով, որն այնքան լիքն էր, որ ես ստիպված էի կանգնել գերմանացի սպայի կողքին։ Այդ անհարմար իրավիճակն ինձ համար նոր չէր, մի այդպիսի վիճակում էի հայտնվել Ֆրանսիա ժամանելուց հետո, երբ ես ստիպված էի Պուատիեից գնալ Փարիզ, և այդ ժամանակ նույնպես գնացքը լեփ-լեցուն էր։ Ես միջանցքում նստել եի իմ ճամփրուկի վրա, կողքիս կանգնած էր համազգեստով գերմանացին։ Սակայն առաջին անգամ հագուստիս տակ, իրանիս վրա կապված էր լայն սև գոտի՝ «Պրոսպերի» համար փողերով, բազմաթիվ նույնականացման քարտերով և սննդի կտրոններով; վերարկուիս թևքերում բյուրեղներ էին «Պրոսպերի» ռադիոհաղորդիչների համար, որոնք Օրշար-Կուրից մեկնելուց առաջ Վերա Ատկինսը հանգամանորեն թաքցրել էր։ Ճամպրուկում իմ 32 տրամաչափի ատրճանակն էր ու ռազմամթերք։ Իրավիճակի այդ անհեթեթությունն ինչ-որ կերպ վանում էր վտանգի մասին մտքերը։ Այսպես թե այնպես, ես հավատում եմ, որ գործունեության դաշտում մեզնից ոչ ոք չի մտածել վտանգի մասին։ Գերմանացիներն ամենուրեք էին, մանավանդ` Փարիզում։ Նրանց տեսնելով մարդիկ սովորաբար գնում էին աշխատանքի՝ իրենց պահելով այնքան առօրյա, որքան որ դա հնարավոր էր և զբաղվում էին իրենց սովորական գործերով։ Քանի որ ես միայնակ էի աշխատում, ինձ ավելի շատ էր դուր գալիս, երբ մենք միասին էինք լինում. «Պրոսպերը» (Ֆրենսիս Սատիլ), «Դենիզը» (Անդրե Բորել), «Արշամբոն» (Ժիլբեր Նորման), «Մարսելը» (Ջեք Աղազարյան) և ես նստում էինք սեղանի մոտ, մինչ ես վերծանում էի ռադիոհաղորդագրությունները Լոնդոնից։ Մենք միշտ հույս ունեինք նախօրոք ինչ-որ նշան ստանալ, որը կնշանակեր, որ շուտով Անգլիայից կսկսվի ազատագրական գործողությունը[4] |
:
1943 թվականի հունիսի 16-ին Ֆրանսինն ու Ջեքը Lysander օդանավով լքել են Ֆրանսիայի տարածքը, իսկ նրանց տեղը զբաղեցրել են Դայանա Ռոուդենը, Սեսիլի Լեֆորտը և Նուր Ինայաթ Խանը։ 1943 թվականի հուլիսի 30-ին Ջեքը վերադարձել է Ֆրանսիա, սակայն գերի է ընկել գերմանացիներին։ Ֆրեն բանտում կեսամյա կտտանքներից հետո նա աքսորվել է Ֆլոսենբյուրգի համակենտրոնացման ճամբար, որտեղ 1945 թվականի մարտի 29-ին գնդակահարվել է գերմանացիների կողմից[5]։
Պատերազմից հետո Ֆրանսիսն ապրել է Լոնդոնում և Ֆրանսիայում իր գործողությունների համար հիշատակվել է զեկույցներում։ Ամուսնացել է երկրորդ անգամ՝ վերցնելով Կէ (ֆր.՝ Cais) ազգանունը։
Մահացել է 1999 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 TracesOfWar
- ↑ DF, F & RF Section women (անգլ.)
- ↑ Marucs Binney, The Women Who Lived for Danger: The Women Agents of SOE in the Second World War, London, Hodder and Stoughton, 2002. ISBN 0-340-81840-9
- ↑ Prosper Network Արխիվացված 2008-05-07 Wayback Machine (անգլ.)
- ↑ Liane Jones, A Quiet Courage: Women Agents in the French Resistance, London, Transworld Publishers Ltd, 1990. ISBN 0-593-01663-7