Ֆրանսիսկո Խոսե Գարսիա Թորես
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 14, 1999 (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Բոլանյոս դե Կալատրավա, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա | ||
Հասակ | 167 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆրանսիսկո Գարսիա Թորես (իսպ.՝ Francisco José García Torres, օգոստոսի 14, 1999, Բոլանյոս դե Կալատրավա, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), ավելի հայտնի է որպես Ֆրան Գարսիա (իսպ.՝ Fran García), իսպանացի ֆուտբոլիստ, «Ռայո Վալեկանո» ֆուտբոլային ակումբի պաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանը կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Բոլանոս» ակումբում։ 2013 թվականին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»[1]։ 2018/19 մրցաշրջանում պաշտպանը պատանեկան թիմից տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»։ 2018 թվականի սեպտեմբերի 9-ին իր առաջին խաղն է անցկացրել Սեգունդա B-ում՝ «Ադարվեի» հետ հանդիպման 65-րդ րոպեին փոխարինելով Խորխե դե Ֆրուտոսին[2]։ Նույն թվականի դեկտեմբերի 6-ին Ֆրանը իր միակ խաղն է անցկացրել «Ռեալ»-ի մեծահասակների թիմում։ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի «Մելիլիա»-ի դեմ խաղում նա խաղի 46-րդ րոպեին փոխարինել է Դանիել Կարվախալին[3]։ «Կաստիլ»-ի կազմում պաշտպանը անցկացրել է 2 մրցաշրջան՝ ընդհանուր առմամբ խաղալով իսպանական երրորդ լիգայի 57 հանդիպումներում։
2020/21 մրցաշրջանում Ֆրանին վարձակալել է «Սեգունդա Դիվիզիոն»-ի «Ռայո Վալեկանո» ակումբը[4]։ Նա իր ներդրումն է ունեցել ակումբի վերադարձի գործում, օրինակ՝ մասնակցելով իսպանական երկրորդ դիվիզիոնի 39 խաղի։ Հաջորդ մրցաշրջանում «Ռայո Վալեկանոն» պաշտպանին վերագնել է «Ռեալ»-ից[5]։ Ֆրանը Իսպանիայի առաջնությունում իր նորամուտը նշել է 2021 թվականի օգոստոսի 15-ին «Սևիլյա»-ի հետ խաղում[6]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014-2018 թվականներին Ֆրանը Իսպանիան ներկայացնում էր պատանեկան մակարդակով։ Իսպանիայի Մ-17 հավաքականի կազմում նա մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որն անցկացվել Է Ադրբեջանում[7]:Ֆրանն այնտեղ անցկացրել է 5 հանդիպում, իսկ նրա թիմն ի վերջո անցել է մրցաշարի եզրափակիչ[8]։ Ընդհանուր առմամբ պաշտպանը մասնակցել է 22 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ պատանեկան հավաքականների կազմում։ 2020 թվականին Ֆրանը մեկ խաղ է անցկացրել Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում;
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանը Կոկեի զարմիկն է՝ իսպանացի հայտնի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Ատետիկո»-ում և Իսպանիայի ազգային հավաքականում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Fran García traspasa fronteras: el lateral del Castilla del que hablan en Itali Արխիվացված 2021-11-07 Wayback Machine(Իսպաներեն)
- ↑ Отчёт о матче «Адарве» — «Кастилья» Արխիվացված 2021-11-07 Wayback Machine(անգլերեն)
- ↑ 3,0 3,1 Fran García, el primo de Koke Resurrección, debuta en el Bernabéu Արխիվացված 2021-11-07 Wayback Machine(Իսպաներեն)
- ↑ Fran García nuevo jugador del Rayo Vallecano Արխիվացված 2021-11-07 Wayback Machine(Իսպաներեն)
- ↑ Fran García jugador del Rayo las próximas cuatro temporadas Արխիվացված 2021-07-16 Wayback Machine(Իսպաներեն)
- ↑ Отчёт о матче «Севилья» — «Райо Вальекано» Արխիվացված 2021-11-07 Wayback Machine(անգլերեն)
- ↑ La Selección Sub-17 masculina ya se encuentra en Las Rozas Արխիվացված 2021-11-07 Wayback Machine(Իսպաներեն)
- ↑ Fran Garcia U17 matches Արխիվացված 2021-11-07 Wayback Machine(անգլերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль на BDFutbolԱրխիվացված 2021-11-07 Wayback Machine(անգլերեն)
|
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1999 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ռայո Վալեկանոյի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ Կաստիլիայի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ