Ֆրանսիսկո Խոսե Գարսիա Թորես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիսկո Խոսե Գարսիա Թորես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1999(1999-08-14) (24 տարեկան)
Ծննդավայր Բոլանյոս դե Կալատրավա, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Հասակ 167 սանտիմետր
Դիրք պաշտպան

Ֆրանսիսկո Գարսիա Թորես (իսպ.՝ Francisco José García Torres, օգոստոսի 14, 1999(1999-08-14), Բոլանյոս դե Կալատրավա, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), ավելի հայտնի է որպես Ֆրան Գարսիա (իսպ.՝ Fran García), իսպանացի ֆուտբոլիստ, «Ռայո Վալեկանո» ֆուտբոլային ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանը կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Բոլանոս» ակումբում։ 2013 թվականին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»[1]։ 2018/19 մրցաշրջանում պաշտպանը պատանեկան թիմից տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»։ 2018 թվականի սեպտեմբերի 9-ին իր առաջին խաղն է անցկացրել Սեգունդա B-ում՝ «Ադարվեի» հետ հանդիպման 65-րդ րոպեին փոխարինելով Խորխե դե Ֆրուտոսին[2]։ Նույն թվականի դեկտեմբերի 6-ին Ֆրանը իր միակ խաղն է անցկացրել «Ռեալ»-ի մեծահասակների թիմում։ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի «Մելիլիա»-ի դեմ խաղում նա խաղի 46-րդ րոպեին փոխարինել է Դանիել Կարվախալին[3]։ «Կաստիլ»-ի կազմում պաշտպանը անցկացրել է 2 մրցաշրջան՝ ընդհանուր առմամբ խաղալով իսպանական երրորդ լիգայի 57 հանդիպումներում։

2020/21 մրցաշրջանում Ֆրանին վարձակալել է «Սեգունդա Դիվիզիոն»«Ռայո Վալեկանո» ակումբը[4]։ Նա իր ներդրումն է ունեցել ակումբի վերադարձի գործում, օրինակ՝ մասնակցելով իսպանական երկրորդ դիվիզիոնի 39 խաղի։ Հաջորդ մրցաշրջանում «Ռայո Վալեկանոն» պաշտպանին վերագնել է «Ռեալ»-ից[5]։ Ֆրանը Իսպանիայի առաջնությունում իր նորամուտը նշել է 2021 թվականի օգոստոսի 15-ին «Սևիլյա»-ի հետ խաղում[6]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-2018 թվականներին Ֆրանը Իսպանիան ներկայացնում էր պատանեկան մակարդակով։ Իսպանիայի Մ-17 հավաքականի կազմում նա մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որն անցկացվել Է Ադրբեջանում[7]:Ֆրանն այնտեղ անցկացրել է 5 հանդիպում, իսկ նրա թիմն ի վերջո անցել է մրցաշարի եզրափակիչ[8]։ Ընդհանուր առմամբ պաշտպանը մասնակցել է 22 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ պատանեկան հավաքականների կազմում։ 2020 թվականին Ֆրանը մեկ խաղ է անցկացրել Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում;

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանը Կոկեի զարմիկն է՝ իսպանացի հայտնի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Ատետիկո»-ում և Իսպանիայի ազգային հավաքականում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]