Ֆրանկի վիլլա
Տեսակ | տեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սովետսկ |
Հիմնադրված է | 1910 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Ֆրանկի վիլլա (ռուս.՝ Вилла Франка, այլ տարբերակով` Պաստորի վիլլա), Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքի Լենինի փողոցում գտնվող ճարտարապետական հուշարձան։
Շենքը մշակութային ժառանգության օբյեկտ է։ Ոչ ֆորմալ կերպով այն համարվում է Սովետսկ քաղաքի տեսարժանություն և ամենագեղեցիկ պատմական շենք[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը 1887-1888 թթ. կառուցվել է որպես տիլզիտցի վաճառական Ֆրանց Ֆրանկի սեփական տուն և կոչվել է «Ֆրանկշե վիլլա»։ Երկար ժամանակ, ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, տունը տրվել է վարձով, այդ թվում նաև ավետարանական-լյութերական համայնքի անդամների համար։ Արդյունքում, շենքը ստացել է երկրորդ անունը` «Պաստորի (հովվի) տուն»։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շենքը մի քանի անգամ փոխել է իր նշանակությունը։ Սկզբում այստեղ տեղավորվել է զինվորական կոմիսարիատը, ապա` «Իկորկա» մանկան տունը, իսկ այժմ առանձնատունը պատկանում է ՌՈւԵ-ին։ Շենքն անհատույց եկեղեցուն հանձնելը հասարակության մեջ տարբեր արձագանքների արժանացավ, քանի որ դա կատարվել էր ռուսական օրենսդրության կոպիտ խախտմամբ, որի վերաբերյալ կա դատախազության գրավոր հրամանը։ Փորձագետ Ի. Վ. Բելինցևան իր եզրակացության մեջ նշել է, որ շենքը կարելի է օգտագործել թանգարանային ցուցահանդեսների կազմակերպման համար։ Ներկա պահին շենքը դատարկ է և աստիճանաբար քայքայվում է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկի ամառանոցի շինությունները իրենցից ներկայացնում են ճարտարապետա-քաղաքաշինական արվեստի յուրահատուկ ստեղծագործություններ։ Դա ձեղնահարկով երկհարկանի շենք է, որը զարդարված է գեղարվեստական զարդատարրերով։ Փողոցների խաչմերուկում գտնվելու տեղադիրքը կանխորոշել է նրա «г»-աձև հատակագիծը։ Քաղաքի կողմից շինության արտաքին տեսքում առանձնանում է անկյունային գմբեթավոր շենքը, որը ծածկված է բարձր գնդաձև ծայրաձողով պսակազարդված գմբեթով։ Շենքի ճակատային մասը կառուցված է այդ ժամանակաշրջանում գերակշռող պատմականության ոճով։ Ձևավորման հիմքում դրված է հյուսիսային մաներիզմի զարդարվեստի ոճով։ Առաջին հարկը շարված է հորիզոնական շերտերով կոպտատաշ քարով։ Երկրորդ հարկի պատուհանները զարդարված են փորագրված կիսասյուներով և հարթ քառանկյուն որմնասյուներով։ Ձեղնահարկի պատուհանները զարդարված են ծեփագործության արվեստի հարուստ կահավորմամբ։ Շենքի ներսակողմում պահպանվել են շինության նախնական հատակագծով նախատեսված մանրամասնությունները[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Постановление Правительства Калининградской области № 132 от 23.03.2007
- ↑ Вилла Франка
- ↑ Белинцева И. В. Экспертное заключение по архитектурному сооружению «Дом Франка» 14.02. 2010.