Ֆուքինգ (Fucking) գյուղի անվանումը գրվում է այնպես, ինչպես որ գրվում է անգլերեն «to fuck» բառի գերունդիումի ձևը, որը կրում է «սեռական կապ ունենալ» իմաստը։ Այդ պատճառով Ֆուքինգ գյուղը անգլախոսների համար շատ ծիծաղելի է թվում։ Տեղանունը սակայն ծագում է 6-րդ դարում ապրած ոմն Ֆոքոյի անունից։
Նման զուգադիպության պատճառով փոքր ավստրիական գյուղի համաշխարհային ճանաչում է ստացել։ Սկսել են «Ես եղել եմ Fucking-ում» գրությունով հուշանվերներ արտադրել և այլն։ Անգլախոս տուրիստները մի քանի տարվա ընթացքում ավելի քան 15 ցուցանշան են գողացել այստեղից (ամեն մի ցուցանշանի գինը կազմումը է ավելի քան 300 եվրո), և դրանցից ոմանք այնքան էին ուզում նման հուշանվեր ստանալ, որ պատրաստ էին ամբողջ գիշեր սպասել այն հնարավորության, երբ կկարողանան վերցնել ցուցանշանը։ Ռեկորդ է կազմել մեկ գիշերում միանգամից 4 ցուցանշանի գողությունը։ 2005 թվականին Ֆուքինգի բոլոր ճանապարհային ցուցանշանները տեղադրվել են բետոնից հիմքի վրա վանդալ տուրիստների դեմ պայքարի շրջանակներում։ Բացի գողությունից որոշ տուրիստներ անպակեշտ պահվածք են ցուցաբերում, կատարելով ցուցանշանի մոտ այն ամենը, ինչ որ նշանակում է անգլերեն Fucking բառը և հենց այդ պատճառով գյուղապետարանը հայտարարել է, որը շուտով ցուցանշանների մոտ կտեղադրվի տեսամոնիթորինգի համակարգ։
Բացի Ավստրիայից հարավարևելյան Չինաստանում կա մի քաղաք, որի անվանումը հայերեն տառադարձվում է որպես Ֆուքինգ (Ֆուցզյան նահանգ), սակայն ավստրիական բնակավայրի նման այդ քաղաքը ճանաչում չունի, քանի որ անգլերեն դրա անունը գրվում է Fuqing կամ Fukin։
↑«F***ing signs now theft-proof». Ananova. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 15–ին-ին. «The Austrian town of F***ing has erected theft-proof road signs embedded in concrete blocks. Officials acted because they were fed up with English-speaking tourists stealing them as souvenirs.»