Jump to content

Ֆուտբոլն Առաջին համաշխարհային պատերազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երբ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914 թվականին, այն բացասական ազդեցություն ունեցավ ֆուտբոլի վրա։ Որոշ երկրների ֆուտբոլիստներ գնացին պատերազմ, արդյունքում նրանցից շատերը սպանվեցին։

Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական Հարոգեյթ Թաուն ֆուտբոլային ակումբը պետք է անցկացներ իր առաջին հանդիպումը 1914 թվականի սեպտեմբերի 5-ին, սակայն այն չեղարկվեց պատերազմի պատճառով[1]։

1915-ից 1919 թվականներին Անգլիայում բոլոր ֆուտբոլային մրցաշարերը չեղարկվեցին։ Շատ ֆուտբոլիստներ գնացին պատերազմ և չվերադարձան, արդյունքում շատ ակումբներ ստիպված էին հրավիրել ֆուտբոլիստների նրանց տեղը լրացնելու համար։

Չնայած Շվեյցարիայի ֆուտբոլային լիգան չկասեցվեց, 8.500 ֆուտբոլիստների 5.800-ը մեկնեցին պատերազմ[2]։

Սուրբ ծննդյան հրադադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ ծննդյան տոներին ոչ պաշտոնապես Արևմտյան ռազմաճակատում հայտարարվում էր հրադադար։ 1915 թվականի հրադադարի ժամանակ տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում բրիտանացի և գերմանացի զինվորիների միջև[3]։

Մարտնչող ֆուտբոլիսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային գումարտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականի սեպտեմբերի 6-ին Արթուր Կոնան Դոյլը ուղղակի կոչ արեց ֆուտբոլիստների կամավորագրվել ծառայության համար[4]։ Շատ խաղացողներ արձագանքեցին կոչին և ստեղծվեց հատուկ ֆուտբոլային գումարտակ[5]։ Գումարտակը գլխավորեց Ֆրենկ Բաքլին, ով հետագայում հայտնեց որ իր գումարտակի 600 զինվորներից 500-ը զոհվել են[5]։ Մեծ Բրիտանիայում 1914 թվականի դրությամբ ապրում էր 5000 ֆուտբոլիստ, որից 2000-ը անդամգրվեց զինվորական ծառայությանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Harrogate Town AFC in appeal for WWI squad descendants». BBC News. 2013 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  2. «Club history: 1913/14 until 1922/23». FC Basel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  3. «Christmas 1915 World War One». History Learning Site. Արխիվացված օրիգինալից ապրիլի 1, 2009-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  4. 4,0 4,1 «Football and the First World War». Spartacus Educational. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  5. 5,0 5,1 «Football Battalion». Spartacus Educational. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.