Ֆուջիվարա նո Հիդեհիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուջիվարա նո Հիդեհիրա
ճապ.՝ 藤原秀衡
Դիմանկար
Ծնվել է1122
Մահացել էնոյեմբերի 30, 1187 կամ նոյեմբերի 30, 1187(1187-11-30)[1]
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտությունռազմական գործիչ
ԱմուսինQ108127684?, Q109333240? և Q110051121?
Ծնողներհայր՝ Fujiwara no Motohira?, մայր՝ Q106589585?
Զբաղեցրած պաշտոններChinjufu shōgun?
ԵրեխաներQ11623116?, Fujiwara no Yasuhira?, Fujiwara no Tadahira?, Takahira Fujiwara?, Q22129741? և Q23986576?
 Fujiwara no Hidehira Վիքիպահեստում
Ֆուջիվարա նո Հիդեհիրա

Ֆուջիվարա նո Հիդեհիրա (ճապ.՝ 藤原 秀衡), (1122 - նոյեմբերի 30, 1187 կամ նոյեմբերի 30, 1187(1187-11-30)[1]), Հյուսիսային Ֆուջիվարայի երրորդ կառավարիչը Մուցու նահանգում, Ճապոնիա։ Ֆուջիվարա նո Կիյոհիրայի թոռն է[2]։ Գենփեյի պատերազմի ժամանակ նա վերահսկում էր իր տարածքը կենտրոնական կառավարությունից անկախ, սակայն 1181 թվականի դրությամբ նա Մուցու նահանգի պաշտոնական կայսերական կառավարիչն էր։ Նա ապաստան առաջարկեց երիտասարդ Մինամոտո նո Յոշիցունեին, որը փախել էր Կիոտոյից։ Երկար տարիներ Հիդեհիրան Յոշիցունեի բարերարն ու պաշտպանն էր, և հենց Հիդեհիրայի տարածքից Յոշիցունեն միացավ իր եղբորը Գենփեյի պատերազմի սկզբում։

Ավելի ուշ, երբ Յոշիցունեն զայրացրեց իր եղբայր Մինամոտո նո Յորիտոմոյին, նա վերադարձավ Հիրաիզումի և որոշ ժամանակ ապրեց խաղաղության մեջ։ Յոշիցունեն դեռ Հիդեհիրայի հյուրն էր, երբ վերջինս մահացավ 1187 թվականին։ Հիդեհիրայի որդի Ֆուջիվարա նո Յասուհիրան խոստացավ շարունակել ապաստանել Յոշիտունեին և նրա պահապան Բենկեիին, սակայն Յասուհիրան տեղի տվեց Յորիտոմոյին և շրջապատեց ամրոցը իր զորքերով, ստիպելով Յոշիտունեին կատարել սեպպուկու։ Այնուհետև Յասուհիրան Յոշիցունեի գլուխը պահեց սակեի տարայի մեջ և ուղարկեց Յորիտոմոյին։ Յորիտոմոն ոչնչացրեց Ֆուջիվարայի տիրույթը և սպանեց Յասուհիրային՝ Հիդեհիրայի որդուն, 1189 թվականին[3][4]։

Ըստ լեգենդի Հիդեհիրան մեծացել է և գայլերի հետ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 National Library of Israel Names and Subjects Authority File
  2. «奥州藤原三代について». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 29-ին.
  3. Sansom, George (1958). A History of Japan to 1334. Stanford University Press. էջեր 325–328. ISBN 0804705232.
  4. "Minamoto Yoshitsune." Encyclopædia Britannica. 30 January 2007
  5. 熊野の説話/滝尻王子、藤原秀衡の子捨て