Ֆուոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուորներ կամ ֆուօրներ, աստղեր, որոնց տեսանելի ճառագայթման հզորությունը զարգացման որոշ շրջանում մոտ մեկ տարվա ընթացքում անընդհատ աճում է ավելի քան հարյուր անգամ, որից հետո մնում է գրեթե անփոփոխ։

Անվանումը կազմվել է այդպիսի փոփոխություն դրսևորած առաջին աստղի՝ FU Օրիոնի («բռնկվել» է 1936 թվականին և մինչև օրս ունի տեսանելի ճառագայթման հաստատուն հզորություն) անվան առաջին չորս տառից՝ Վիկտոր Համբարձումյանի առաջարկով։ Ներկայումս հայտնի են մի քանի այլ ֆուրենոր։ Դրանցից V 1057 Կարապի աստղը մինչև «բռնկումը» (1970 թ.) ունեցել է T Ցուլի տիպի աստղի սպեկտր։ Այդ փաստից հետևում Է, որ ֆուորի երևույթը տեղի է ունենում T Ցուլի տիպի աստղերի հետ (հավանաբար մի քանի անգամ) աստղերի կյանքի այդ փուլում։

Ելնելով ֆուորի երիտասարդ տարիքից և նախաստղային նյութի՝ իր մշակած վարկածից, Վիկտոր Համբարձումյանը տվել է ֆուորի երևույթի մի հավանական բացատրություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мирзоян Л․ В․, Нестаг цонарность и эволюция звезд, Е․, 1981
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։