Ֆուձիի հինգ լճեր

Կավագուցի
Մոտոսու
Սեի
Սյոձի
Յամանակա
Ֆուձիի հինգ լճեր (ճապ.՝ 富士五湖 Ֆուձի գոկո), Ճապոնիայի Յամանասի շրջանի հինգ լճերի հավաքական անվանումն է։ Լճերը գտնվում են Ֆուձիյամա լեռան ստորոտում, որից էլ ստացել են իրենց հավաքական անունը։ Ճապոնիայի Յամանասի պրեֆեկտուրան ունի մոտ 100․000 բնակչություն[1] և գտնվում է ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա[2]։ Ֆուձիի հինգ լճերը առաջացել են Ֆուձիյամայի հինգ տարբեր ժայթքումների արդյունքում[3]։ Տարածքի գլխավոր քաղաքը՝ Ֆուձիյոսիդան ունի մոտ 54 հազար բնակչություն[4] և հատկապես հայտնի է իր ուդոն լապշայով։ Տարածքի մեկ այլ տեսարժան վայր է Աոկիգահարայի անտառը։ 1927 թվականին Ֆուձիի հինգ լճերն ընդգրկվել են Ճապոնիայի ամենաշատ այցելվող վայրերի ցանկում[5]։
Ֆուձիի լճերը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինգ լճերը գտնվում են Ֆուձիյամայի հյուսիսային կողմի աղեղնաձև տարածքում։ Հնագույն ժամանակներում լեռան հրաբխային ժայթքման արդյունքում լավան հոսել և տարածվել է տարածքում՝ պատնեշելով գետերը, որի շնորհիվ էլ ձևավորվել են լճերը[3]։ Դրանք բոլորը զբոսաշրջային գերազանց գրավչավայրեր և ձկնորսական կետեր են։
Կավագուցի
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուձիի հինգ լճերից ամենանշանավորը Կավագուցին է (ճապ.՝ 河口湖)։ Ֆուձիի լճերին վերաբերող պաստառների ու գովազդների համար հենց այս լճի պատկերներն են օգտագործվում։ Լճի ափերին բազմաթիվ հյուրանոցներ կան, իսկ տեղացիները նավակով զբոսանքներ են առաջարկում զբոսաշրջիկներին։ Ֆուձիի լճերից Կավագուցին միակն է, որ կղզի ունի[3]։ Ողջ տարվա ընթացքում լճի ափերի մոտ տեղական մշակութային զանազան միջոցառումներ են կազմակերպվում։
Մոտոսու
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտոսուն (ճապ.՝ 本栖湖) Ճապոնիայի իններորդ ամենախոր լիճն է՝ 140 մետր խորությամբ[3]։ Այս լիճը, Սեիի և Սյոձիի հետ կազմավորվել է այժմյան Աոկիգահարա անտառի տարածքով հոսած լավայի շնորհիվ։ Ի սկզբանե այս երեք լճերի տեղում եղել է մեկ խոշոր լիճ և մինչ այժմ երեք լճերը դեռ ստորջրյա հոսքերով կապված են մնում միմյանց[3]։
Սեի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեի լճի (ճապ.՝ 西湖) արևմտյան ափերը հասնում է տխրահռչակ Աոկիգահարա անտառին[3]։
Սյոձի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյոձին (ճապ.՝ 精進湖) հինգ լճերից ամենափոքրն է[3]։ Լավայի մնացորդները դեռ երբեմն դուրս են գալիս ջրից։ Տեղացիները սովորաբար ձկնորսություն են անում Սյոձիի ափերի ժայռերից։
Յամանակա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգ լճերից ամենամեծն ու ամենաարևելյանը Յամանական է (ճապ.՝ 山中湖 )։ Այն նաև Ճապոնիայի երրորդ խոշորագույն լիճն է և գտնվում է ծովի մակարդակից 980 մետր բարձրության վրա[3]։
Զբոսաշրջային արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքի գրեթե ողջ եկամուտը ստացվում է զբոսաշրջային արդյունաբերությունից։ Յուրաքանչյուր տարի տարածք այցելող մոտավորապես 9 միլիոն զբոսաշրջիկներ ապահովում են շուրջ 9 տրիլիոն իեն եկամուտ[6]։ Տարածքի գլխավոր գրավչավայրերն են․
- Ֆուձիյաման
- Օնսեն տաք աղբյուրները
- Ֆուձի Q թեմատիկ զբոսայգին
- Լճերը՝ զբոսանք, նավարկություն, ձկնորսություն
- Քայլարշավներն ու լեռնագնացությունը.
- Յասինոսատո գյուղը (ճապ.՝ いやしの里), պատմականորեն ճշգրիտ վերականգնված ճապոնական գյուղ, որը հայտնի է իր ավանդական բժշկությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Government statistics page». Արխիվացված է -%20富士五湖消防本部-%20トップページ.files/kanri/kannaijinkou.htm օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Japan-guide». Վերցված է 2007 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Yamanashi Sightseeing Net». yamanashi-kankou.jp. Վերցված է 2007 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Goo». Վերցված է 2007 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «日本八景(昭和2年)の選定内容» (PDF). Ministry of the Environment. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Asahi Newspaper». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆուձիի հինգ լճեր կատեգորիայում։ |
Ֆուձիի հինգ լճեր travel guide from Wikivoyage
- Ֆուձիի հինգ լճեր — քարտեզով ճանապարհորդական ուղեցույց.
- Ֆուձիգոկո հեռուստաընկերություն
- Կավագուցիկոյի կառավարական գրասենյակ անգլերեն կայքէջ