Ֆուկսովսկի այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուկսովսկի այգի
Տեսակպուրակ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԿազան
Հիմնվել է1896
Ֆուկսովսկի այգիը գտնվում է Ռուսաստանում
Ֆուկսովսկի այգի

Ֆուկսովսկի այգի (Ֆուկսով այգի), պուրակ Կազանի Վախիտովսկի շրջանում։ Անվանվել է Կազանի Դաշնային համալսարանի ռեկտոր Կարլ Ֆուկսի պատվին։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրակը գտնվում է Կազանկա գետի հարևանությամբ՝ ձախ ափի կտրուկ լանջի վրա։

Արևմտյան կողմում, Սուլթան Գալիևի և «Կազան» ազգային մշակութային կենտրոնի տարածքում Ֆուկսովսկի այգին սահմանափակվում է Մալայա Կրասնայա փողոցով, հարավից`Ադամյուկ փողոցով, արևելյան կողմում՝ Ժուկովսկայա և Պոդլուժնայա փողոցներով։

Ներկայումս Ֆուկսովսկի այգու ստորին մասում ափամերձ 121,962 մ ² տարածքում կա ողողատ, որը ապահովում է պուրակի լանջին լանդշաֆտի կազմի փոփոխությունը։ Այստեղ նախատեսվում է ավտոկանգառի շինարարություն 2,5 հազար ավտոմեքենաների համար, համերգասրահ, ինչպես նաև տարածք սրճարանի, ռեստորանների, առևտրի օբյեկտների համար[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականի ապրիլի 24-ին, կազանցի գիտնական, բժիշկ, բուսաբան, մարդաբան, պատմաբան, հնագետ ու դրամագետ Կարլ Ֆեոդորովիչ Գուկսի մահից 50 տարի հետո Կազանի քաղաքային խորհրդի Հնագիտության, պատմության և ազգագրության միության նախաձեռնությամբ (որի կազմակերպիչներից մեկն էլ եղել է Կարլ Ֆուկսը[2]) որոշվել է հավերժացնել նրա հիշատակը[3]։ Բացի Արսկոե գերեզմանատան լյութերական հատվածում նրա գերեզմանի վրա կանգնեցված հուշաքարի և Կարլ Ֆուկսի անվան փողոցի վերանվանմանը, որոշվեց նաև Կազանկայի բարձր գոտում վերակառուցել այգի-պուրակ։ «Ֆուկսովսկի այգին» հանդիսավոր բացվեց 1896 թվականի մայիսի 11-ին[4]։ Այգու տարածքում տնկվեցին հազվագյուտ ծառեր և թփեր (կեռիկավոր եղևնիներ)[5]։

Խորհրդային տարիներին այգու անունը գրեթե դուրս է եկել կիրառումից։

1996 թվականին Կազանը տոնել է Կարլ Ֆուկսի ծննդյան 220 և մահվան 150-ամյա տարելիցները։ Այդ կապակցությամբ քաղաքի գերմանական համայնքի (Կազանի Կարլ Ֆուկսի անվան գերմանական միություն) նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում Ֆուկսովսկի այգու բարելավումը։ Նույն թվականի դեկտեմբերի 11-ին պուրակում բացվել է Կարլ Ֆուկսի բրոնզե հուշարձանը (քանդակագործներ` Անդրեյ Բալաշով, Իգոր Կոզլով)։ Պուրակում հուշարձանի բացման տոնական միջոցառմանը մասնակցել է Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Էրնստ-Յորգ ֆոն Շտուդնիտցը[2]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականին Ֆուկսովսկի այգուց գողացել են լիբանանական մայրու տնկիները, ինչպես նաև գավազանը, որը Կարլ Ֆուկսի հուշարձանի մաս էր կազմում[5]։
  • Կա կարծիք, որ Կարլ Ֆուկսի հուշարձանի ձեռնափայտի վրա պատկերված է Կազանի քաղաքապետ (1989-2005 թթ.) Կամիլ Իսխակովի դեմքը[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. См.: ПСО «Казань» заказало архитекторам проект первой казанской набережной // Деловая газета «БИЗНЕС Online». - 2011. - 25 ноября.
  2. 2,0 2,1 Любовь Агеева. Карл Фукс: немец с русским отчеством // Казанские истории. - 2004.
  3. Выписка из протокола заседания казанской городской думы от 24 апреля 1896 года № 6 // Национальный архив РТ. - Ф. 98. - Оп. 3. - ед. хр. 2179.
  4. Карл Фукс в памяти благодарных потомков // Сайт АНО «Немецкий дом Республики Татарстан».
  5. 5,0 5,1 Ирина Симонова. О Козьем бугре, садике Фукса и потере памяти(չաշխատող հղում) // Республика Татарстан. - 2007. - 31 июля.
  6. См.: Памятка о памятниках: Карл Фукс Արխիվացված 2012-05-10 Wayback Machine // Inkazan.Ru Жизнь Казани в фотографиях. - 2012. - 29 марта.