Ֆուկուոկայի աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ֆուկուոկայի աշտարակ
Fukuoka Tower October 2011 01.jpg
Տեսակհեռուստաաշտարակ
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
ՏեղագրությունՖուկուոկա
Հիմնադրված էհոկտեմբերի 14, 1987
ՃարտարապետՆիկկեն Սեկկեի
Պաշտոնական կայք

Ֆուկուոկայի աշտարակ (ճապ.՝ 福岡タワ, ֆուկուոկա տավա), 234 մետր[1][2] բարձրությամբ աշտարակ, որը գտնվում է Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքի Մոմոտիհոմա շրջանում։ Այն Ճապոնիայի ամենաբարձր ափամերձ աշտարակն է։ Կառուցումը տևել է 14 ամիս, արժեցել է ¥6'000'000'000 ($50'000'000) և ավարտվել է 1989 թվականին։ Նախագծի վրա աշխատել է Նիկկեն Սեկկեի ընկերությունը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն մաս է կազմում ծովափնյա Սիսայդո Մոմոտեին, որը կառուցվել է որպես 1989 թվականի Ասիական-Խաղաղօվկաինոսյան ցուցահանդեսի հրապարակ։ Աշտարակի հիմքում, Հակատա ծոցի ափին տարածվում է արհեստական լողափ, իսկ նրա երկայնքով՝ Մոմոտիհոմա պարկը։

Ֆուկուոկայի աշտարակը բաղկացած է հինգ հարկերից։ Առաջինում տեղակայված է աշտարակը, երկրորդում՝ տարբեր նպատակների համար նախատեսված սրահը, իսկ երրորդից հինգերորդում՝ դիտելու համար երեք հրապարակներ, որոնցից առաջինը 116 մետր բարձրության վրա, երկրորդը՝ 120 մ, երրորդը՝ 123 մ։ Այցելուները դիտելու հարապարկներ են գալիս Ֆուկուոկայի քաղաքային համայնապատկերը և Հակատայի ծոցը տեսնելու համար, իսկ արևոտ օրերին երևում է դեպի Ձաձայֆու քաղաքը տանող ողջ ճանապարհը։

Ողջ տարվա ընթացքում անցկացվում են տարատեսակ լուսային շոուներ, ներառյալ թեմատիկ և տոներին նվիրված, ինչպիսիք են Սուրբ ծնունդը և Տանաբատան։

Կառույցն իրենից ներկայացնում է եռանկյունիներով խաչաձև բաժիններ, իսկ մակերևույթը ծածկված է 8'000 հայելիներով։ Այս աշտարակի համար Ֆուկուոկան ստացել է ոչ պաշտոնական «Հայելային առագաստ» անվանումը։ Ողջ ստորգետնյա հատվածը կշռում է 25'000 տոննա, մինչդեռ վերգետնյա հատվածի համապատասխան ցուցանիշը կազմում է 3'500 տոննա։

Նախագծով աշտարակը կդիմանա Ռիխտերի սանդղակով 7 բալանոց երկրաշարժին և 65մ/ վրկ արագությամբ քամուն։ Այս շրջանում գրանցված ամենաուժգին երկրաշարժը եղել է 6 բալ, իսկ իսկ քամին ունեցել է 49մ/ վրկ արագություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fukuoka Tower»։ Nefer`s Journal։ 2012-06-18։ Վերցված է 2015-11-30 
  2. «Fukuoka Tower - Fukuoka/Hakata Tourist Information Site YokaNavi»։ yokanavi.com։ Վերցված է 2015-11-30