Ֆուկուբուկուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուկուբուկուրոյի վաճառքը Տոկիոյում 2006 թվականին

Ֆուկուբուկուրո (ճապ.՝ 福袋, բառացիորեն՝ «երջանկության պարկ»), պայուսակներ, պարկեր կամ տուփեր, որոնց պարունակությունը անհայտ է գնորդի համար, որոնք վաճառվում են Ճապոնիայում Նոր տարվա առաջին օրերին։ Ճապոնական ամանորյա այս սովորույթը ի հայտ է եկել 1907 թվականին, երբ Գինձայում գտնվող Մացույա հանրախանութը Նոր տարվա առաջին օրերին անցկացրեց ֆուկուբուկուրոյի առաջին վաճառքը կիմոնոներով, որոնց գները սովորականից մոտ երկու անգամ ցածր էին[1]։ Պարունակության արժեքը հավասար է կամ ավելի բարձր, քան ֆուկուբուկուրոյի արժեքը[2]։ Սովորաբար, ֆուկուբուկուրոյում եղած ապրանքների զեղչը մոտ 50 տոկոս է, ինչպես նաև կա հնարավորություն ձեռք բերելու այնպիսի ապրանք, որի արժեքը շատ ավելի բարձր է ֆուկուբուկուրոյի գնից։ Օրինակ՝ 2006 թվականին Տոկիոյի ֆուկուբուկուրոյի ոսկերչական խանութում ներդրվել է մոտ 200 միլիոն իեն (մոտ 1,7 միլիոն դոլար) արժողությամբ ադամանդ[3][4]։

Ֆուկուբուկուրոյի ներսում կարող են լինել հագուստ, խաղալիքներ, կոսմետիկա, քաղցրավենիք և այլն, բայց նաև ավելի թանկ ապրանքներ, այդ թվում՝ գաջեթներ[5][6]։ Վերջին տարիներին շատ հայտնի բրենդներ, օրինակ՝ Apple-ը, նույնպես ֆուկուբուկուրոյի ձևաչափով վաճառքներ են կազմակերպում, և խանութների մոտ ժամեր շարունակ հերթեր են գոյանում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Новости из Японии. — Фукубукуро: мешок с сюрпризами». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  2. «О-сёгацу — Новый год в Японии». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. Японцы встают в очереди за новогодними «мешками счастья»
  4. «Гуляй, планета. 10 интересных фактов о праздновании Нового года». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. Michelle Mackintosh, Steve Wide Tokyo. — Plum. — P. 74.
  6. 6,0 6,1 «The Japanese Lucky Bag Phenomenon in New York». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]