Jump to content

Ֆոտոծուղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսաբռնկիչով շարժազգայուն ֆոտոծուղակ
ֆոտոծուղակով նկարված սումատրական վագր

Ֆոտոծուղակ կամ նկարորսիչ, ինքնաշխատ ֆոտո-վիդեո նկարահանող սարք է, որը նախատեսված է իր տեսադաշտում գտնվող մարդկանց կամ կենդանիներին ավտոմատ տեսա-նկարահանման համար։

Ֆոտոծուղակը իրենից ներկայացնում է քողարկող կամուֆլյաժ գույնի պատենատոփ, որի մեջ զետեղված է ֆոտո-վիդեո գրանցող խցիկը: Պատենատուփի մեջ են տեղադրված նաև լուսաբռնկիչը և շարժում գրանցող շարժազգայուն գործարկիչը: Ամեն անգամ երբ շարժազգայուն սարքը իր տեսադաշտում շարժում է գրանցում, այն ազդակներ է հաղորդում ֆոտոխցիկին, որը ինքնուրույն սկսում է նկարահանել: Կախված ֆոտոծուղակի տեսակից, պատենատուփի մեջ լինում են նաև SD հիշողության քարտ, ֆոտոժապավեն կամ բջջային կապի համակարգ: Որոշ ֆոտոծուղակներ հագեցված են նաև ինֆրակարմիր կամ ջերմադիտարկման գրանցող ֆոտոխցիկներով, լազերային նշանոցով և միկրոֆոնով: Պատենատուփը հերմետիկ փակվում է ֆոտոխցիկը և մյուս բաղադրամասերը արևից, անձրևից, փոշուց, կենդանիների հարվածներից և այլ բնական ազդեցություններից պաշտպանելու համար: Ֆոտոծուղակը ծառերին, սյուներին կամ այլ ստացիոնար շինություններին ամրացնելու համար պատենատուփի վրա կան հատուկ հարմարանքներ:


Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Allan F. O’Connell, James D. Nichols, K. Ullas Karanth: Camera Traps in Animal Ecology. Methods and Analyses. Springer Tokyo/ Dordrecht/ Heidelberg/ London/ New York 2011, ISBN 978-4-431-99495-4.
  • J. Brown, S. D. Gehrt: The Basics of Using Remote Cameras to Monitor Wildlife (PDF; 926 kB). Fact Sheet of Agriculture and Natural Resources, The Ohio State University, 2009.
  • M. Yasuda: Monitoring diversity and abundance of mammals with camera traps: a case study on Mount Tsukuba, central Japan. In: Mammal Study. 29, 2004, S. 37–46.
  • T. L. Cutler, D. E. Swann: Using remote photography in wildlife ecology: a review. In: Wildlife Society Bulletin. 27, 1999, S. 571–581.
  • F. Rovero, F. Zimmermann (Hrsg.): Camera Trapping for Wildlife Research. Pelagic Publishing, Exeter 2016, ISBN 978-1-78427-048-3.



Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]