Ֆլորին Հալաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորին Հալաջյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Երկիր՝ Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 7, 1939(1939-03-07)[1]
Ծննդավայր՝Բուխարեստ, Ռումինիա
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 12, 2019(2019-08-12)[2] (80 տարեկան)
Ակումբ՝Դինամո Բուխարեստ և Budapest Honvéd FC?

Ֆլորին Վազգենի Հալաջյան (ռում.՝ Florin Vașken Halagian. մարտի 7, 1939(1939-03-07)[1], Բուխարեստ, Ռումինիա - օգոստոսի 12, 2019(2019-08-12)[2]), ռումինահայ նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, մականունը՝ Արմեանուլ / Armeanul (Հայ)[3]։ Նա Ռումինիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում ամենաշատ՝ 878 հանդիպում անցկացրած մարզիչն է, ընդ որում՝ նրա ղեկավարած թիմերը 432 մրցախաղում հաղթանակ են տարել, 176 հանդիպում ավարտել են ոչ-ոքի, 270 խաղում պարտություն են կրել[3][4]։

Ֆուտբոլում ձեռք բերած նվաճումների և մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար նրան 2008 թվականին շնորհվել է կառավարական պարգև՝ "Meritul Sportiv" ("Մարզական վաստակ") III աստիճանի շքանշան[5][6]։

Հալաջյանի ղեկավարությամբ Բուխարեսի «Ստյաուա» և «Դինամո» թիմերը՝ մեկական, իսկ «Արգեշ Պիտեշտի»-ն՝ երկու անգամ նվաճել են Ռումինիայի չեմպիոնի տիտղոսը։ Եվս չորս անգամ նրա մարզած թիմերը դարձել են այդ երկրի փոխչեմպիոն (1978, 1993, 1996, 1997 թթ.):

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգեշ Պիտեշտի
  • Բարձրագույն խմբի չեմպիոն (2). 1971–72, 1978–79[3][7]
Ստյաուա Բուխարեստ
  • Բարձրագույն խմբի չեմպիոն (1). 1984–85
Դինամո Բուխարեստ
  • Բարձրագույն խմբի չեմպիոն (1). 1991–92[3][7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Doliu în fotbalul românesc! A murit Florin Halagian!Gazeta Sporturilor, 2019.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «FLORIN HALAGIAN LA 80 DE ANI Cele mai importante borne ale carierei "Armeanului": a construit generația Stelei din 1986» [FLORIN HALAGIAN AT 80 YEARS The most important moments in the career of " The Armenian ": he built the Steaua's 1986 generation] (Romanian). Gsp.ro. 2019 թ․ մարտի 7. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Top 60 antrenori» [Top 60 coaches] (Romanian). RomanianSoccer.ro. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «DECRET privind conferirea Ordinului și Medaliei Meritul Sportiv» (PDF). Monitorul Oficial al României Nr. 241. 2008 թ․ մարտի 28. էջ 3. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  6. «Decorarea unor personalități ale fotbalului românesc». Administrația Prezidențială. 2008 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  7. 7,0 7,1 «Doliu în fotbalul românesc! A murit Florin Halagian!» [Mourning in Romanian football! Florin Halagian died!] (Romanian). Gsp.ro. 2019 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորին Հալաջյան» հոդվածին։