Jump to content

Ֆլորինել Կոման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորինել Կոման
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1998(1998-04-10)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Բրեիլա, Ռումինիա
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
2006—2011 Ռումինիա Լուչաֆերուլ Բրեիլա
2011—2015 Ռումինիա Գեորգե Հաջիի ակադեմիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015—2017 Ռումինիա Վիիտորուլ 44 (6)
2017— Ռումինիա Ստյաուա 180 (47)
Ազգային հավաքական
2014—2015 Ռումինիա Ռումինիա (մինչև 17) 6 (4)
2016 Ռումինիա Ռումինիա (մինչև 19) 3 (2)
2017—2019 Ռումինիա Ռումինիա (մինչև 21) 19 (4)
2019— Ռումինիա Ռումինիա 12 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 26.2.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 26.2.2024

Ֆլորինել Թեոդոր Կոման (ռումիներեն՝ Florinel Teodor Coman, «ԱԾ»), ռումինացի ֆուտբոլիստ, «Ստյաուա» ակումբի և Ռումինիայի հավաքականի վինգեր։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից հանդես է եկել Գեորգե Հաջիի անվան ֆուտբոլի ակադեմիայում։ 2014 թվականին «Վիիտորուլի» գլխավոր մարզիչ Գեորգե Հաջին Կոմանին ընդգրկել է հիմնական կազմում։ 2015 թվականի ապրիլի 18-ին Կոմանը նշել է իր նորամուտը «Վիիտորուլի» առաջին թիմում՝ մասնակցելով Ռումինիայի առաջնության՝ «Աստրա» ակումբի դեմ խաղին[2]։

2016 թվականի օգոստոսի 14-ին խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում՝ աչքի ընկնելով «Տիրգու-Մուրեշ» ակումբի դեմ խաղում[3]։

2017 թվականի փետրվարին Կոմանը ճանաչվել է Ռումինիայի առաջնության Բարձրագույն խմբի ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ գոլեր խփելով «Դինամո Բուխարեստի», «Պանդուրիայի» և «Պոլի Տիմիշոարայի» դեմ խաղերում[4]։ Մարտի 18-ին բացել է հաշիվը «Ստյաուայի» դեմ խաղում, որում «Վիիտորուլը» հաղթել է 3:1 հաշվով[5]։ 2017 թվականի մայիսի 13-ին Կոման իր թիմի համար վաստակել է 11 մետրանոց հարված, որից «Վիիտորուլը» խփել է միակ գոլը «ՉՖՌ Կլուժի» դեմ առաջնության վերջին խաղում։ Այս հաղթանակից հետո «Վիիտորուլը» իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռումինիայի չեմպիոն[6]։

2017 թվականի օգոստոսի 21-ին Կոմանը տեղափոխվել է «Ստյաուա» ակումբ 2 միլիոն եվրոյով (գումարած 500 հազար եվրո տարբեր բոնուսների տեսքով)[7]։ «Ստյաուան» սահմանել է Կոման գնելու տարբերակը 100 մլն եվրոյի չափով, իսկ «Վիիտորուլը» նրան վաճառելու դեպքում կստանա տրանսֆերի ապագա գումարի 20 %-ը[8]։

2017 թվականի հոկտեմբերի 22-ին Կոմանն առաջին անգամ աչքի է ընկել «Ստյաուայի» կազմում՝ երկու գնդակ խփելով «Պոլի Տիմիշոարայի» դարպասը[9]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ամռանը Ֆլորինելը հրավիրվել է Ռումինիայի մինչև 21 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Իտալիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական թիմերի առաջնությանը։ Խմբում Անգլիայի դեմ երկրորդ խաղում նա աչքի է ընկել երկու գոլով, իսկ իր թիմը հաղթել է 4:2 հաշվով։

2019 թվականի հոկտեմբերի 12-ին նշել Է նորամուտը Ռումինիայի գլխավոր հավաքականում։ 2023 թվականի հոկտեմբերի 15-ին խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում՝ աչքի ընկնելով Եվրո-2024-ի ընտրական փուլի Անդորրայի դեմ խաղում (4:0)[10]։ Նա մրցաշարում անցկացրել է 7 հանդիպում, այդ թվում մեկնարկային կազմում խաղացել է Շվեյցարիայի դեմ եզրափակիչ խաղում (1:0), որն ապահովել է Ռումինիային առաջին տեղը I խմբում[11]։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմանն առավել հաճախ հանդես է գալիս ձախ վինգերի դիրքում և աչքի է ընկնում բարձր արագությամբ ու լավ դրիբլինգով[12][13]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիիտորուլ Կոնստանցա»
  • Ռումինիայի չեմպիոն - 2016/17
  • Ռումինիայի սուպերգավաքի խաղարկության եզրափակչի մասնակից - 2017
«Ստյաուա»
  • Ռումինիայի առաջնության արծաթե մեդալակիր (4) - 2017/18, 2018/19, 2020/21, 2021/22
  • Ռումինիայի գավաթակիր - 2019/20
  • Ռումինիայի սուպերգավաքի խաղարկության եզրափակչի մասնակից - 2020

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռումինիայի առաջնության ամսվա լավագույն խաղացող - 2017[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Viitorul 2-0 Astra Giurgiu» (ռումիներեն). Digi Sport. 2015 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. «Fl. Coman, după primul gol în Liga 1: "Nu sunt urmașul lui Tănase, eu vreau la o echipă de top din Europa"» (ռումիներեն). Digi Sport. 2016 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. 4,0 4,1 «Coman a fost aproape de un gol de generic în meciul înaintea căruia a primit și trofeul de "Fotbalistul lunii" februarie» (ռումիներեն). Digi Sport. 2017 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. «Căsăpiți! Viitorul rupe tradiția negativă a ultimelor meciuri cu Steaua și o învinge de o manieră categorică, 3-1» (ռումիներեն). Gazeta Sporturilor. 2017 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. «FC Viitorul 1-0 CFR Cluj» (ռումիներեն). Digi Sport. 2017 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. «Florinel Coman a semnat cu FCSB. Clauză record pentru fotbalul românesc: "E peste Mutu, depăşit doar de Hagi". Becali, despre "cel mai bun transfer din istoria clubului"» (ռումիներեն). ProSport. 2017 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. «TOATE cifrele supertransferului Florinel Coman la FCSB » Bonus gras pentru Hagi, în cazul în care FCSB intră în grupele Ligii + clauză de reziliere astronomică!» (ռումիներեն). Gazeta Sporturilor. 2017 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. «Așteptare cu succes! Florinel Coman, primele goluri la FCSB, după aproape 250 de minute» (ռումիներեն). Digi Sport. 2017 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  10. «"Nu există!" Reacția lui Florinel Coman când a fost întrebat de statutul de rezervă cu Belarus! Ce a spus despre primul gol de la națională» ["Does not exist!" Florinel Coman's reaction when asked about his substitute status against Belarus! What he said about his first goal for the national team] (ռումիներեն). Sport.ro. 2023 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 18-ին.
  11. «VICTORIE cu Elveția și mergem la EURO 2024 de pe primul loc în grupă!» [WIN against Switzerland and we go to EURO 2024 from first place in the group!] (ռումիներեն). Romanian Football Federation. 2023 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. «Gica Hagi sustine ca a descoperit un fotbalist la fel de bun precum Mbappe, cotat la peste 150 de milioane de euro» (ռումիներեն). Ziare.com. 2017 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  13. «Coman a vorbit cu presa din Portugalia: "Mi-ar plăcea să joc la Benfica. Cristiano Ronaldo e idolul meu, aş vrea să ajung ca el" Lusitanii au cerut referinţe consistente înainte de a demara negocierile» (ռումիներեն). ProSport. 2017 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]