Ֆլոգիստոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆլոգիստոն (հուն․՝ φλογιστός - այրելի[1]), այրելիության վարկածային սկիզբը XVIII դ․ քիմիկոսների պատկերացումներում։

Ֆլոգիստոնի ուսմունքի համաձայն (ձևակերպել է Գեորգ Էռնստ Շտալը), բոլոր այրելի նյութերը (փայտ, ճարպանյութեր, ածուխ և այլն) և ոչ ազնիվ մետաղները (պղինձ, երկաթ, անագ, կապար և այլն) բաղկացած են ֆլոգիստոնից և մոխրից։ Ֆլոգիստոնին վերագրվում էր բացասական կշիռ։ Ենթադրվում էր, որ այրման կամ շիկացման ժամանակ ֆլոգիստոնն ակջատվում է նյութերից, որով և բացատրվում էր մետաղների կշռի աճը։

XVIII դ․ վերջին ֆլոգիստոնի մասին վարկածը հերքվեց Անտուան Լավոազիեի աշխատանքներով: Այդ ժամանակների հայտնի գիտնականներից ֆլագիստոնի վարկածին ամենարեկարը հավատարիմ մնցած Ջոզեֆ Պրիստլի, ով մինչև իր մահը՝ 1803 թվականը, պաշտպանում էր այս վարկածը, չնայած որ քիմիական գիտական հեղափոխությամբ այն ամբողջովին մերժվեց:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Флогистон»։ elementy.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-16-ին։ Վերցված է 2014-01-22