Ֆիրուզե Վոքշուրի
Արտաքին տեսք
Ֆիրուզե Վոքշուրի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դիվանագետ |
Ամուսին | Prince Asem bin Al Nayef? |
Երեխաներ | Նուր բինթ Ասեմ, Յասմին բինթ Ասեմ և Sarah bint Asem? |
Ֆիրուզե Վոքշուրի (օգոստոսի 7, 1948, Թեհրան, Իրան), հորդանանցի դիվանագետ և հորդանանյան թագավորական ընտանիքի նախկին անդամ։ Արքայազն Ասեմ բին Ալ Նայեֆի նախկին կինն է։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա 1974 թվականին ամուսնացել է արքայազն Ասեմ բին Ալ Նայեֆի հետ։ Նրանք ամուսնալուծվել են 1985 թվականին։ Ամուսնությունից հետո մինչ 2004 թվականը նա կրել է Նորին Թագավորական Մեծություն Հորդանանի Արքայադուստր Ֆիրուզե Վոքշուրի Ասեմ տիտղոսը, որից զրկվել է Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հրամանով։
Նրա հայրը Համիդ Վոքշուրին է Թեհրանից։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր նախկին ամուսնուց ունի 3 աղջիկ․
- Արքայադուստր Յասմին բինթ Ասեմ (ծնվ․՝ հունիսի 30, 1975),
- Արքայադուստր Սարա բինթ Ասեմ (ծնվ․՝ օգոստոսի 12, 1978),
- Արքայադուստր Նուր բինթ Ասեմ (ծնվ․՝ հոկտեմբերի 6, 1982)։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիրուզե Վոքշուրին 1992 թվականից եղել է Մադրիդում Հորդանանի դիվանագիտական ներկայացուցչության կցորդ։