Ֆիլիպոկ
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ռոզալիա Զելմա |
Սցենարիստ | Vadim Klimovsky? |
Հնչյունավորում | Բորիս Չիրկով |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 607 վայրկյան |
Թվական | 1982 |
Ֆիլիպոկ (ռուս.՝ Филипок ), խորհրդային մուլտպիլմիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1982 թվականին, ռեժիսոր Ռոզալի Զելմայի կողմից, ըստ Լև Տոլստոյի համանուն հեքիաթի մոտիվների։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուժեն պատմում է մի հետաքրքրասեր տղայի մասին։ Ֆիլիպոկը, որին մայրը հենց այդպես է անվանում, հետաքրքրվում է այն ամենով, ինչ ինքը տեսնում է։ Ի տարբերություն իր մյուս հասակակիցների՝ նա շատ է ցանկանում սովորել և նույնիսկ նախանձում է ավագ երեխաներին՝ հետևելով, թե ինչպես են նրանք առավոտյան դպրոց գնում։ Նա ինքն էլ է ուզում դպրոց գնալ։ Բայց քանի որ նա փոքր էր, մայրիկը չէր թողում տնից դուրս գալ։ Մի օր Ֆիլիպոկը խիզախություն է հավաքում, հագնում է իր մեծ վերարկուն և վազելով գնում է մեծ երեխաների մոտ։ Նա նույնիսկ հասնում է դպրոցի դարպասին, բայց այնտեղ վախենում է պահակից և վերադառնում տուն։ Այդ անհաջողությունից հետո սովորելու ցանկությունը չի կորում, և Ֆիլիպոկը որոշում է կրկին փորձել, և երբ նա դպրոց է մտնում, երեխաներն ու ուսուցիչներն ուրախությամբ ընդունում են նրան։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեզիսոր | Ռոզալիա Զելմա |
Սցենարիստ | Վադիմ Կլիմովսկի |
Բեմադրող նկարիչներ | Տատյանա Աբալակինա, Գենադի Սմոլյանով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ն. Բազելցևա, Կոնստատին Ռոմանենկո, Ի. Սամոխին, Բորիս Տուզանովիչ, Վալերի Տոկմակով, Միխայիլ Պերշին, Ա. Ելիզարով |
Նկարիչներ | Ի. Դեկտյարովա, Տ. Կուզմինա, Նատալիա Գրաչյովա, Մաինա Նովոժիլովա, Տ. Վելիկորոդ, Ե. Ստրոգանովա, Նատալյա Կուդրյավցևա, Լ. Խորոշկովա |
Օպերատոր | Վլադիմիր Միլովանով |
Կոմպոզիտոր | Եվգենի Կրիլատով |
Հնչյունային օպերատոր | Օլեգ Սոլոմոնով |
Մոնտաժող | Լյուբով Գեորգիևա |
Խմբագիր | Վ. Մեդվեդովսկայա |
Տնօրեն | Լ․ Վարենցովա |
Տեքստը կարդում է | Բորիս Չիրկով |
- Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում 1990-ական թվականներին մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է «Էկրան» ստեղծագործական միության ամենահայտնի մուլտֆիլմերի հավաքածուի մեջ.
Բացի այդ, մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում։
- «Ռոբինզոն Կուզյա», Թողարկում 2. Մուլտֆիլմերի հավաքածու (Մաստեր Թեյփ)
- «Վագրիկը և նրա ընկերները», մուլտֆիլմերի ժողովածու (Սոյուզտելեֆիլմ)
- «Երեք արջերը» մուլտֆիլմերի ժողովածու (Խոշոր պլան)
- «Դիմավրեք տատիկին» մուլտֆիլմերի հավաքածու (Մագնատ)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի սեպտեմբերից Ս․ Էյզենշտեյնի անվան կինոարվեստի գրադարանում անցկացվում են Լև Տոլստոի մահվան 100–ամյա տարելիցի նվիրված դասախոսություններ և ցուցադրություններ։ «Լեո Տոլստոյը և կինոն։ Էկրանավորման առաջին դարը» շարքի շրջանակներում կայացել է ըստ Լև Տոլստոյի ստեղծագործությունների մոտիվների ստեղծված հայրենական մուլտիպլիկացիայի ցուցադրություն.
- «Կրակոց», 2003, «Կլասիկա», Մարիանա Նովոգրուդսկայա,
- «Երեք արջեր», 1958, «Սոյուզմուլտֆիլմ», Ռոման Դավիդով,
- «Կարապներ», 1983, «Էկրան» ստեղծագործական միություն, Մարիանա Նովոգրուդսկայա,
- «Ցատկ», 1980, Սվերդլովսկի կինոստուդիա, Գալինա Տուրգենևա,
- «Երեք արջեր», 1984, «Էկրան» ստեղծագործական միություն, Աիդա Զյաբլիկովա,
- «Բռնվի՛ր, ձուկ», 1983, Սվերդլովսկի կինոստուդիա, Գալինա Տուրգենևա,
- «Ֆիլիպոկ», 1982, «Էկրան» ստեղծագործական միություն, Ռոզալիա Զելմա[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|