Վադիմ Ֆիլատով
Վադիմ Ֆիլատով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բասկետբոլի մարզիչ և բասկետբոլիստ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 7, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ակումբ՝ | Spartak Primorye? |
Վադիմ Նիկոլաևիչ Ֆիլատով(ռուս.՝ Вадим Николаевич Филатов, փետրվարի 7, 1976[1], Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։ Այժմ «Ուրալ» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչն է։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վադիմ Ֆիլատովը սկսել է բասկետբոլ խաղալ 8 տարեկանում։ Նա դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր խաղալով Ռուսաստանի երիտասարդների ազգային հավաքականի կազմում։ «Ուրալ ԲՍԱ» Եկատերինբուրգի թիմի կազմում Ֆիլատովը Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայից անցել է ռուսական բասկետբոլի սուպեր լիգա։
2000 թվականին Ֆիլատովը մեկնել է Վլադիվոստոկ, որտեղ 7 տարիների ընթացքում «Սպարտակ Պրիմորյե» թիմում եղել է լավագույններից մեկը։ 2005 թվականին սկսել է նրա մարզչական գործունեությունը և աշխատել է մանկապատանեկան բասկետբոլի լիգայում։
2006 թվականին Ֆիլատովը դարձել է Եկատերինբուրգի «Ուրալ ՈւՊԻ» թիմի գլխավոր մարզիչը, իսկ հաջորդ տարի թիմը հայտնի է դարձել «Ուրալ» անունով։ 3 տարի հետո նա վերադարձել է Վլադիվաստոկ, որտեղ մեկ տարի մարզիչ աշխատելուց հետո դարձել է սանպետերբուրգցի հայտնի մասնագետ՝ Բորիս Լիվանովի օգնականը։ Նրանց գլխավորությամբ «Սպարտակ Պրիմորյե» թիմը հաղթել է սուպեր լիգան 2010-2011 թվականների մրցաշրջանում և վերցրել են արծաթ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, իսկ հաջորդ տարի Ռուսաստանի բասկետբոլի չեմպիոնատում գրավել է 7-րդ տեղը։
2012-2013 թվականների խաղաշրջանը Լիվանովը Ֆիլատովի հետ համատեղ սկսեց Ռոստովի «Ատաման» թիմում, բայց շուտով ֆինանսական խնդիրների պատճառով երկու ֆուտբոլիստներն էլ լքեցին թիմը[2]։ Դրանից հետո Ֆիլատովը վերադառնում է Եկատերինբուրգ և դառնում է «Ուրալ»-ի գլխավոր մարզիչ՝ Օլեգ Օկուլովի օգնականը։ Հենց այս մարզչական դուետն էր, որի ղեկավարությամբ «Ուրալ ՈւՊԻ» թիմը 2012-2013 թվականների դարձավ առաջնության հաղթող։
2013 թվականին Ֆիլատովը իր տաս տարվա ակտիվ գործունեության ավարտից հետո Սանկտ Պետերբուրգի «Ռուսկոն Մարդովիա» հետ մեկնել է Ռուսաստանի գավաթի խաղարկության մասնակցությանը։
2015-2016 թվականների խաղաշրջանը Ֆիլատովը անցկացրեց «Զենիթ»-ում՝ գլխավոր մարզիչ Վասիլիա Կարասյովի մարզչական շտաբում[3]։
2016 թվականի օգոստոսին Ֆիլատովը ստացել է «Ուրալ»-ի գլխավոր մարզչի կոչում[4]։ 2016-2017 թվականների խաղաշրջանում Եկատերինբուրգ թիմը զբաղեցրեց 9-րդ տեղը։ Խաղաշրջանի վերջում ակումբի հետ պայմանագիրը երկարաձգվեց ևս մեկ տարի[5]։
2017-2018 թվականների խաղաշրջանում «Ուրալ»-ը Ֆիլատովի գլխավորությամբ 2015 թվականից առաջին անգամ հայտնվեց սուպեր լիգա 1 առաջնության խաղացանկում և կանոնավոր խաղաշրջանում զբաղեցրեց 6-րդ տեղը։
2018 թվականի ապրիլին Ֆիլատովը ըստ «1+1» ծրագրի ստորագրել է նոր համաձայնագիր Եկատերինբուրգի ակումբի հետ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա — 1991.
- ↑ «Вадим Филатов пополнит тренерский штаб "Атамана"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Борис Ливанов и Вадим Филатов вошли в тренерский штаб «Зенита»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Наш главный тренер - Вадим Филатов!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Официально: Филатов остаётся!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Вадим Филатов продлил контракт с «Уралом»