Վադիմ Ֆիլատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Ֆիլատով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բասկետբոլի մարզիչ և բասկետբոլիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 7, 1976(1976-02-07)[1] (48 տարեկան)
Ծննդավայր՝Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝Spartak Primorye?

Վադիմ Նիկոլաևիչ Ֆիլատով(ռուս.՝ Вадим Николаевич Филатов, փետրվարի 7, 1976(1976-02-07)[1], Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։ Այժմ «Ուրալ» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչն է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադիմ Ֆիլատովը սկսել է բասկետբոլ խաղալ 8 տարեկանում։ Նա դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր խաղալով Ռուսաստանի երիտասարդների ազգային հավաքականի կազմում։ «Ուրալ ԲՍԱ» Եկատերինբուրգի թիմի կազմում Ֆիլատովը Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայից անցել է ռուսական բասկետբոլի սուպեր լիգա։

2000 թվականին Ֆիլատովը մեկնել է Վլադիվոստոկ, որտեղ 7 տարիների ընթացքում «Սպարտակ Պրիմորյե» թիմում եղել է լավագույններից մեկը։ 2005 թվականին սկսել է նրա մարզչական գործունեությունը և աշխատել է մանկապատանեկան բասկետբոլի լիգայում։

2006 թվականին Ֆիլատովը դարձել է Եկատերինբուրգի «Ուրալ ՈւՊԻ» թիմի գլխավոր մարզիչը, իսկ հաջորդ տարի թիմը հայտնի է դարձել «Ուրալ» անունով։ 3 տարի հետո նա վերադարձել է Վլադիվաստոկ, որտեղ մեկ տարի մարզիչ աշխատելուց հետո դարձել է սանպետերբուրգցի հայտնի մասնագետ՝ Բորիս Լիվանովի օգնականը։ Նրանց գլխավորությամբ «Սպարտակ Պրիմորյե» թիմը հաղթել է սուպեր լիգան 2010-2011 թվականների մրցաշրջանում և վերցրել են արծաթ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, իսկ հաջորդ տարի Ռուսաստանի բասկետբոլի չեմպիոնատում գրավել է 7-րդ տեղը։

2012-2013 թվականների խաղաշրջանը Լիվանովը Ֆիլատովի հետ համատեղ սկսեց Ռոստովի «Ատաման» թիմում, բայց շուտով ֆինանսական խնդիրների պատճառով երկու ֆուտբոլիստներն էլ լքեցին թիմը[2]։ Դրանից հետո Ֆիլատովը վերադառնում է Եկատերինբուրգ և դառնում է «Ուրալ»-ի գլխավոր մարզիչ՝ Օլեգ Օկուլովի օգնականը։ Հենց այս մարզչական դուետն էր, որի ղեկավարությամբ «Ուրալ ՈւՊԻ» թիմը 2012-2013 թվականների դարձավ առաջնության հաղթող։

2013 թվականին Ֆիլատովը իր տաս տարվա ակտիվ գործունեության ավարտից հետո Սանկտ Պետերբուրգի «Ռուսկոն Մարդովիա» հետ մեկնել է Ռուսաստանի գավաթի խաղարկության մասնակցությանը։

2015-2016 թվականների խաղաշրջանը Ֆիլատովը անցկացրեց «Զենիթ»-ում՝ գլխավոր մարզիչ Վասիլիա Կարասյովի մարզչական շտաբում[3]։

2016 թվականի օգոստոսին Ֆիլատովը ստացել է «Ուրալ»-ի գլխավոր մարզչի կոչում[4]։ 2016-2017 թվականների խաղաշրջանում Եկատերինբուրգ թիմը զբաղեցրեց 9-րդ տեղը։ Խաղաշրջանի վերջում ակումբի հետ պայմանագիրը երկարաձգվեց ևս մեկ տարի[5]։

2017-2018 թվականների խաղաշրջանում «Ուրալ»-ը Ֆիլատովի գլխավորությամբ 2015 թվականից առաջին անգամ հայտնվեց սուպեր լիգա 1 առաջնության խաղացանկում և կանոնավոր խաղաշրջանում զբաղեցրեց 6-րդ տեղը։

2018 թվականի ապրիլին Ֆիլատովը ըստ «1+1» ծրագրի ստորագրել է նոր համաձայնագիր Եկատերինբուրգի ակումբի հետ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա — 1991.
  2. «Вадим Филатов пополнит тренерский штаб "Атамана"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  3. «Борис Ливанов и Вадим Филатов вошли в тренерский штаб «Зенита»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  4. «Наш главный тренер - Вадим Филатов!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  5. «Официально: Филатов остаётся!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  6. Вадим Филатов продлил контракт с «Уралом»