Ֆիբրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիբրա (լատին․՝ fibra - թել), նյութ, որն ստանում են չսոսնձած հնաշորի թուղթը ցինկի քլորիդի լուծույթով (սակավ՝ ծծմբական թթվով կամ ռոդանիդի և կալցիումի քլորիդի խառնուրդի լուծույթով) տոգորելով, ապա՝ մամլելով։

Ջրակայունությունը մեծացնելու համար ֆիբրան երբեմն տոգորում են պարաֆինով կամ մոմով։ Թողարկում են խողովակների և թերթերի ձևով։

Ֆիբրան օգտագործում են որպես էլեկտրա և ջերմամեկուսիչ նյութ, սարքերում և ապարատներում միացման տեղերի խցանման համար, ինչպես նաև որպես կաշվի փոխարինիչ՝ կենցաղային նշանակման շինվածքներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Соломахо В. Л., Томилин Р. И., Цитович Б. В., Юдовин Л. Г. Справочник конструктора-приборостроителя. Проектирование. Основные нормы. — Мн.։ Высшая школа, 1988. — 272 с. — ISBN 5-339-00091-5


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։